Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ...

 

 

600.0285.280813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2013 թվականի N 285-Ն

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 59 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը (հավելված):

(1-ին կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 13-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը հաստատելու մասին» N 59 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 31-ի

N 285-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման, բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի (այսուհետ` պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) գրանցման ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

2. Սույն կարգը չի կանոնակարգում պետական գաղտնիք պարունակող կամ լիցենզավորված անձի կողմից որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն» նշված պայմանագրերի գրանցման ընթացակարգը:

3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից:

4. Հանձնաժողովում գրանցման ենթակա չէ էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված այն պայմանագիրը`

1) որի կողմերից մեկը հանդես է գալիս որպես սպառող,

2) որը չի առնչվում վերջիններիս կողմից իրականացվող լիցենզավորված գործունեությանը:

(4-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

5. Հանձնաժողովը պայմանագիրը գրանցում կամ մերժում է այն մուտքագրվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՄ ՄԵՐԺՈՒՄԸ

 

6. Պայմանագիրը` գրանցման վերաբերյալ կից գրությամբ, հանձնաժողով է ներկայացվում առնվազն երեք օրինակից, իսկ բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիրը` առնվազն երկու օրինակից:

(6-րդ կետը փոփ. 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

7. Պայմանագիրը փորձաքննություն է անցնում հանձնաժողովի` պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում և այլ շահագրգիռ ստորաբաժանումներում:

8. Փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանությունը`

1) հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևին կամ պարտադիր պայմաններին»

2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, լիցենզավորված անձի գործունեության լիցենզիայի պայմաններին և հանձնաժողովի կողմից ընդունված այլ իրավական ակտերին:

9. Պայմանագրի գրանցումը կարող է մերժվել» եթե այն չի համապատասխանում սույն կարգի 8-րդ կետում նշված իրավական ակտերի պայմաններին:

10. Մերժման դեպքում պայմանագրի մեկ օրինակը պահվում է հանձնաժողովում: Պայմանագրի մնացած օրինակները գրությամբ վերադարձվում են պայմանագիրը ներկայացրած լիցենզավորված անձին: Գրության մեջ նշվում են մերժման պատճառները:

11. Գրանցումը մերժելուց հետո լրամշակված պայմանագիրը լիցենզավորված անձի կողմից կարող է կրկին ներկայացվել հանձնաժողովի գրանցմանը:

12. Պայմանագիրը գրանցվում է պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում` այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում են`

1) գրանցման հերթական համարը»

2) պայմանագրային կողմերի անվանումները»

3) պայմանագրի համարը»

4) պայմանագիրը ստորագրած անձանց անունները» ազգանունները»

5) պայմանագրի գրանցման համարը»

6) պայմանագրի գրանցման ամսաթիվը»

7) պայմանագրի գործողության ժամկետը»

8) գրանցում կատարող պատասխանատու անձի անունը» ազգանունը և ստորագրությունը:

13. Պայմանագրի բոլոր օրինակների վերջին էջի վրա պարտադիր կատարվում է գրանցման մասին հանձնաժողովի նշումը` համաձայն կից ներկայացված ձևի (հավելված):

14. Գրանցված պայմանագրի մեկ օրինակը հանձնաժողովի այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների նշագրումներով պահվում է պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում:

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 31-ի

N 285-Ն որոշմամբ

հաստատված կարգի

 

Ձև

 

._____________________________________________________________.

|Հայաստանի Հանրապետության հանրային                            |

|ծառայությունները կարգավորող հանձնաժողով                      |

|                                                             |

|Գրանցված է «_____» ___________20_ թվական                     |

|Գրանցման N __________                                        |

|                                                             |

|Պատասխանատու __________________       _____________________  |

|             (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)   |

|                                                             |

|                                                         Կ.Տ.|

._____________________________________________________________.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.07.2013
N 285-Ն
Որոշում