Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 349-Ն Ո ...

 

 

040.0317.260312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2012 թվականի N 317-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին կետը «Գյուղատնտեսության ոլորտին» բառերից հետո լրացնել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում» բառերով.

2) 4-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշման 1-ին կետով» բառերը փոխարինել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի իրականացման նպատակով» բառերով.

3) N 3 հավելվածում`

ա. 3-րդ կետից հանել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում» բառերը,

բ. 3-րդ կետի 6-րդ ենթակետը «պահից» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,

գ. 11-րդ կետը «հանրագումարային» բառից առաջ լրացնել «Մեկ տարվա կտրվածքով» բառերով,

դ. 13-րդ կետում «եզրակացություն է տալիս» բառերը փոխարինել «դիմում է» բառով:

2. Սահմանել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կառույցների կողմից` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին համապատասխան` 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, 2015 թվականի մարտի 15-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, 2016 թվականի մարտի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը և 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքների համար:

(2-րդ կետը փոփ. 06.09.12 թիվ 1143-Ն, 04.04.13 թիվ 323-Ն, 03.04.14 թիվ 349-Ն, 19.02.15 թիվ 146-Ն, 03.03.16 թիվ 187-Ն, 30.03.17 թիվ 316-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2012
N 317-Ն
Որոշում