040.0139.260201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2001 թվականի N 139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 796 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան վերակառուցման միջոցառումների մասին» N 796 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 8-ի N 91 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
որոշման վերնագիրը և 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վարչական շենքի բակի բարեկարգման,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 26-ից: