121.0008.200214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12114095
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2014 թ. N 8-Ն 20 դեկտեմբերի 2013 թ. N 599-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
Հաստատել տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
Հավելված
i
Հաստատված է
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2014 թվականի փետրվարի 5-ի
թիվ 8-Ն
և ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 20-ի
թիվ 599-Ն
համատեղ հրամանով
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը` Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցում: Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցում: Փոստային կապի ազգային օպերատորին գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքների տրամադրում: Ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնեցում:
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, «Գովազդի մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշում:
._____________________________________________________________________.
|Դրույթների անվանումը |Պահպան-|Թերի է|Պահպան-|Հայտնա-|Առաջար- |Հայտնա-|
| |ված է |պահպան|ված չէ |բերված |կու- |բերված |
| | |ված է | |խախ- |թյուններ|խախ- |
| | | | |տում- |հսկո- |տում- |
| | | | |ները |ղության |ները |
| | | | | |ընթաց- |վերաց- |
| | | | | |քում |նելու |
| | | | | |հայտնա- |նպատա- |
| | | | | |բերված |կով |
| | | | | |խախտում-|սահման-|
| | | | | |ների |ված |
| | | | | |վերացման|ժամկետ-|
| | | | | |վերա- |ները |
| | | | | |բերյալ | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|1. Ավտոմոբիլային | | | | | | |
|ճանապարհը | | | | | | |
|հաղորդակցուղիով | | | | | | |
|հատման, օտարման | | | | | | |
|շերտում և (կամ) | | | | | | |
|պաշտպանական գոտում | | | | | | |
|դրա տեղադրման | | | | | | |
|համաձայնեցման | | | | | | |
|կատարման | | | | | | |
|համապատասխանության | | | | | | |
|ապահովումը ՀՀ | | | | | | |
|կառավարության 2008 | | | | | | |
|թվականի սեպտեմբերի | | | | | | |
|11-ի N 1025-Ն որոշման| | | | | | |
|պահանջներին: | | | | | | |
|Համապատասխան | | | | | | |
|փաստաթղթերի | | | | | | |
|առկայությունը: | | | | | | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|2. Պետական | | | | | | |
|ճանապարհային մարմնի | | | | | | |
|հետ համաձայնեցված | | | | | | |
|սպասարկման օբյեկտներ | | | | | | |
|տեղադրելու համար | | | | | | |
|ճանապարհի նկատմամբ | | | | | | |
|օբյեկտի տեղադրման | | | | | | |
|համաձայնեցման | | | | | | |
|կատարման | | | | | | |
|համապատասխանության | | | | | | |
|ապահովումը | | | | | | |
|«Ավտոմոբիլային | | | | | | |
|ճանապարհների մասին» | | | | | | |
|ՀՀ օրենքի | | | | | | |
|պահանջներին: | | | | | | |
|Համապատասխան | | | | | | |
|փաստաթղթերի | | | | | | |
|առկայությունը: | | | | | | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|3. Համայնքում փոստի | | | | | | |
|և այն համապատասխան | | | | | | |
|տարածքով ապահովված | | | | | | |
|լինելու առկայություն`| | | | | | |
|համաձայն «Փոստային | | | | | | |
|կապի մասին» ՀՀ | | | | | | |
|օրենքի: | | | | | | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|4. Համայնքի տարածքում| | | | | | |
|գովազդի տեղադրման | | | | | | |
|թույլտվության | | | | | | |
|վերաբերյալ ավագանու | | | | | | |
|որոշումների | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|Տեղադրված գովազդների | | | | | | |
|համապատասխանությունը | | | | | | |
|«Գովազդի մասին» ՀՀ | | | | | | |
|օրենքին և ՀՀ | | | | | | |
|կառավարության 2006 | | | | | | |
|թվականի հունվարի 19-ի| | | | | | |
|N 765-Ն որոշմանը: | | | | | | |
._____________________________________________________________________.
3. Գործառույթը` Կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը, շահագործումն ու շինարարությունը: Կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքը:
4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենք, «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-N 762 որոշում և ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշում:
._____________________________________________________________________.
|Դրույթների անվանումը |Պահպան-|Թերի է|Պահպան-|Հայտնա-|Առաջար- |Հայտնա-|
| |ված է |պահպան|ված չէ |բերված |կու- |բերված |
| | |ված | |խախ- |թյուններ|խախ- |
| | | | |տում- |հսկո- |տում- |
| | | | |ները |ղության |ները |
| | | | | |ընթաց- |վերաց- |
| | | | | |քում |նելու |
| | | | | |հայտնա- |նպատա- |
| | | | | |բերված |կով |
| | | | | |խախտում-|սահման-|
| | | | | |ների |ված |
| | | | | |վերացման|ժամկետ-|
| | | | | |վերա- |ները |
| | | | | |բերյալ | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|1. Համայնքային | | | | | | |
|ենթակայության | | | | | | |
|ճանապարհների առկա | | | | | | |
|վիճակը, դրանց | | | | | | |
|պահպանման և | | | | | | |
|շահագործման | | | | | | |
|ուղղությամբ համայնքի | | | | | | |
|ավագանու որոշումների | | | | | | |
|առկայությունը, դրանք | | | | | | |
|ճանապարհային | | | | | | |
|նշաններով կահավորման | | | | | | |
|տարատեղման սխեմաների | | | | | | |
|առկայությունը և առկա| | | | | | |
|նշանների, սխեմաների | | | | | | |
|համապատասխանումը ՀՀ | | | | | | |
|օրենսդրությանը: | | | | | | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|2. Համայնքի | | | | | | |
|հասարակական | | | | | | |
|տրանսպորտի | | | | | | |
|աշխատանքների | | | | | | |
|բարելավման | | | | | | |
|ուղղությամբ ավագանու | | | | | | |
|և համայնքի ղեկավարի | | | | | | |
|կողմից կայացված | | | | | | |
|որոշումների և | | | | | | |
|կատարված ուսումնա- | | | | | | |
|սիրությունների | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 08.07.15 թիվ 693-Ն և 02.09.15 թիվ 457-Ն հրամաններ)