121.0006.070214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 02 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12114063
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2014 թ. N 6-Ն 29 հունվարի 2014 թ. N 18-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
Հավելված
i
Հաստատված է
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2014 թվականի փետրվարի 5-ի
թիվ 6-Ն
և ՀՀ արդարադատության նախարարի
2014 թվականի հունվարի 29-ի
թիվ 18-Ն
համատեղ հրամանով
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
1. Գործառույթը` երեխայի ծննդի պետական գրանցման համար գրավոր հայտարարություն տալը, մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը, ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի ստեղծումը, վերակազմակերպումը և նրա գործունեության դադարեցումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կանոնադրության հաստատումը.
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 18-ի N 1699-Ն որոշում, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թ. հուլիսի 30-ի N 16-Ն և ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ. հուլիսի 29-ի N 144-Ն համատեղ հրաման
._____________________________________________________________________.
|Դրույթների անվանումը |Պահպան-|Թերի է|Պահպան-|Հայտնա-|Առաջար- |Հայտնա-|
| |ված է |պահպան|ված չէ |բերված |կու- |բերված |
| | |ված է | |խախ- |թյուններ|խախ- |
| | | | |տում- |հսկո- |տում- |
| | | | |ները |ղության |ները |
| | | | | |ընթաց- |վերաց- |
| | | | | |քում |նելու |
| | | | | |հայտնա- |նպատա- |
| | | | | |բերված |կով |
| | | | | |խախտում-|սահման-|
| | | | | |ների |ված |
| | | | | |վերացման|ժամկետ-|
| | | | | |վերա- |ները |
| | | | | |բերյալ | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|1. Երեխայի ծննդյան | | | | | | |
|մասին հայտարարություն| | | | | | |
|տալու անհնարինության | | | | | | |
|դեպքում, | | | | | | |
|«Քաղաքացիական | | | | | | |
|կացության ակտերի | | | | | | |
|մասին» ՀՀ օրենքով | | | | | | |
|սահմանված կարգով, | | | | | | |
|երեխայի բնակության | | | | | | |
|վայրի համայնքի | | | | | | |
|ղեկավարի (Երևան | | | | | | |
|քաղաքում` վարչական | | | | | | |
|շրջանի ղեկավարի) | | | | | | |
|կողմից երեխայի ծննդի | | | | | | |
|պետական գրանցման | | | | | | |
|վերաբերյալ գրավոր | | | | | | |
|հայտարարության | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|2. Մեկ տարեկան և | | | | | | |
|ավելի դարձած երեխայի | | | | | | |
|ծննդի պետական | | | | | | |
|գրանցումը բժշկական | | | | | | |
|կազմակերպության կամ | | | | | | |
|բժշկի կողմից ծննդյան | | | | | | |
|մասին տրված ՀՀ | | | | | | |
|օրենսդրությամբ | | | | | | |
|սահմանված ձևի | | | | | | |
|փաստաթղթի առկայության| | | | | | |
|դեպքում նաև երեխայի | | | | | | |
|գտնվելու վայրի | | | | | | |
|համայնքի ղեկավարի | | | | | | |
|(Երևան քաղաքում` | | | | | | |
|վարչական շրջանի | | | | | | |
|ղեկավարի) գրավոր | | | | | | |
|դիմումի հիման վրա | | | | | | |
|իրականացման | | | | | | |
|ապահովում: | | | | | | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|3. Համայնքի | | | | | | |
|ղեկավարների կողմից | | | | | | |
|իրենց համայնքներում | | | | | | |
|գտնվող ՔԿԱԳ | | | | | | |
|մարմինների | | | | | | |
|գործունեության | | | | | | |
|կազմակերպում: | | | | | | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|4. Իր համայնքում | | | | | | |
|երեխաների ծնունդների | | | | | | |
|չգրանցման դեպքերը | | | | | | |
|բացահայտելու և այդ | | | | | | |
|ծնունդների ՀՀ օրենքով| | | | | | |
|սահմանված կարգով | | | | | | |
|պետական գրանցումներն | | | | | | |
|ապահովելու | | | | | | |
|ուղղությամբ | | | | | | |
|ձեռնարկվող միջոցների | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|5. Քաղաքացիական | | | | | | |
|կացության ակտերի | | | | | | |
|գրանցման տարածքային | | | | | | |
|բաժնի հաստատված | | | | | | |
|կանոնադրության | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|_____________________|_______|______|_______|_______|________|_______|
|6. Համայնքային | | | | | | |
|ենթակայության | | | | | | |
|քաղաքացիական | | | | | | |
|կացության ակտերի | | | | | | |
|գրանցման մարմինների | | | | | | |
|գործունեությունն | | | | | | |
|արդյունավետ | | | | | | |
|կազմակերպելու | | | | | | |
|նպատակով համայնքի | | | | | | |
|ղեկավարի աշխատակազմի | | | | | | |
|առանձնացված | | | | | | |
|ստորաբաժանման ՀՀ | | | | | | |
|օրենքով սահմանված | | | | | | |
|կարգով ստեղծումը և | | | | | | |
|դրա կանոնադրության | | | | | | |
|հաստատումն ապահովելը:| | | | | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 16.11.15 թիվ 1199-Ն և 26.06.15 թիվ 283-Ն համատեղ հրամաններ)