Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆ ...

22.12.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.11.2015  -ից մինչեւ   12.11.2015  -ը:
 
i

(ուժը կորցրել է 16.12.2021 թիվ 13-Ն և 09.12.2021 թիվ 84-Ն համատեղ հրաման)

121.0015.270214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12114111

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ          ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

                  ՆԱԽԱՐԱՐ                               ՆԱԽԱՐԱՐ

 

       19 դեկտեմբերի 2013 թ. N 15-Ն         13 դեկտեմբերի 2013 թ. N 1389-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

i

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 15-Ն

և ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 1389-Ն

համատեղ հրամանով

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1. Գործառույթը`

1) իրականացնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.

2) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

3) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.

4) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 54 արձանագրային որոշում», «ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի թիվ 10 արձանագրային որոշում, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի հ. 416-Ն հրաման:

 

._____________________________________________________________________.

|Դրույթների անվանումը         |Պահ-|Թերի|Պահ-|Հայտ- |Առաջար- |Հայտնա- |

|                             |պան-|է   |պան-|նաբեր-|կու-    |բերված  |

|                             |ված |պահ-|ված |ված   |թյուններ|խախտում-|

|                             |է   |պան-|չէ  |խախ-  |հսկո-   |ները    |

|                             |    |ված |    |տում- |ղության |վերաց-  |

|                             |    |    |    |ները  |ընթաց-  |նելու   |

|                             |    |    |    |      |քում    |նպատակով|

|                             |    |    |    |      |հայտնա- |սահման- |

|                             |    |    |    |      |բերված  |ված     |

|                             |    |    |    |      |խախտում-|ժամկետ- |

|                             |    |    |    |      |ների    |ները    |

|                             |    |    |    |      |վերացման|        |

|                             |    |    |    |      |վերաբեր-|        |

|                             |    |    |    |      |յալ     |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|Տվյալ տարածքում բնակության   |    |    |    |      |        |        |

|վայրի մասին տեղեկանքների և   |    |    |    |      |        |        |

|բնակչության պետական          |    |    |    |      |        |        |

|ռեգիստրում հաշվառված լինլու  |    |    |    |      |        |        |

|մասին հավաքագրված տվյալների  |    |    |    |      |        |        |

|առկայություն /ծննդյան        |    |    |    |      |        |        |

|վկայական, անձնագիր/:         |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|Հաստատության և  ծնողի միջև   |    |    |    |      |        |        |

|կնքվող պայմանագրի հիման վրա  |    |    |    |      |        |        |

|հրամանագրված երեխաների       |    |    |    |      |        |        |

|ֆինանսավորման առկայություն:  |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|Ծրագրերի մշակում և           |    |    |    |      |        |        |

|իրականացում-համայնքի         |    |    |    |      |        |        |

|իրավիճակի վերլուծության,     |    |    |    |      |        |        |

|կարիքների ճշգրտման, համայնքի |    |    |    |      |        |        |

|համախմբման, ծրագրի առաջարկի  |    |    |    |      |        |        |

|մշակման և  ներկայացման,      |    |    |    |      |        |        |

|ծրագրի առաջարկման համար      |    |    |    |      |        |        |

|նախատեսված ներդրումների      |    |    |    |      |        |        |

|ապահովման վերաբերյալ փաստերի |    |    |    |      |        |        |

|առկայություն:                |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|Նախադպրոցական հաստատության   |    |    |    |      |        |        |

|ղեկավար աշխատողների          |    |    |    |      |        |        |

|ընտրության, նշանակման և      |    |    |    |      |        |        |

|պաշտոնից ազատման ապահովում`  |    |    |    |      |        |        |

|ՀՀ օրենսդրությամբ սահմանված  |    |    |    |      |        |        |

|չափանիշներին համապատասխան:   |    |    |    |      |        |        |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 09.07.15 թիվ 702-Ն և 21.05.15 թիվ 489-Ն հրամաններ)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
19.12.2013
N 15-Ն
Հրաման