Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻ ...

 

 

121.0013.270214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12114109

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ         ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ

                  ՆԱԽԱՐԱՐ                         ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

       19 դեկտեմբերի 2013 թ. N 13-Ն         6 դեկտեմբերի 2013 թ. N 190-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել ընդերքօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

i

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 13-Ն

և ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 6-ի

թիվ 190-Ն

համատեղ հրամանով

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

1. Գործառույթը`

1) ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագրի համաձայնեցում,

2) համայնքի ավագանու որոշման հիման վրա, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագրի կնքում,

3) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով պահանջվող հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման համար որոշման կայացում,

4) ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ` հողերի օգտագործման մասին որոշման կայացում:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը`

1) «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս,

2) ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մաս և 83-րդ հոդվածի 1-ին մաս,

3) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք,

4) ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետեր,

5) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետ:

 

._____________________________________________________________________.

|Դրույթների անվանումը         |Պահ-|Թերի|Պահ-|Հայտ- |Առաջար- |Հայտնա- |

|                             |պան-|է   |պան-|նաբեր-|կու-    |բերված  |

|                             |ված |պահ-|ված |ված   |թյուններ|խախտում-|

|                             |է   |պան-|չէ  |խախ-  |հսկո-   |ները    |

|                             |    |ված |    |տում- |ղության |վերաց-  |

|                             |    |    |    |ները  |ընթաց-  |նելու   |

|                             |    |    |    |      |քում    |նպատակով|

|                             |    |    |    |      |հայտնա- |սահման- |

|                             |    |    |    |      |բերված  |ված     |

|                             |    |    |    |      |խախտում-|ժամկետ- |

|                             |    |    |    |      |ների    |ները    |

|                             |    |    |    |      |վերացման|        |

|                             |    |    |    |      |վերաբեր-|        |

|                             |    |    |    |      |յալ     |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|1. Ընդերքօգտագործման իրավունք|    |    |    |      |        |        |

|ունեցող անձի կողմից          |    |    |    |      |        |        |

|ընդերքօգտագործման արդյունքում|    |    |    |      |        |        |

|խախտված հողերի վերականգնմանն |    |    |    |      |        |        |

|ուղղված (անվտանգ և           |    |    |    |      |        |        |

|օգտագործման համար պիտանի     |    |    |    |      |        |        |

|վիճակի բերելու)              |    |    |    |      |        |        |

|միջոցառումների`              |    |    |    |      |        |        |

|ռեկուլտիվացիայի ՀՀ           |    |    |    |      |        |        |

|կառավարության 2006 թվականի   |    |    |    |      |        |        |

|մայիսի 26-ի N 750-Ն որոշմամբ |    |    |    |      |        |        |

|սահմանված պահանջներին        |    |    |    |      |        |        |

|համապատասխան կազմված և       |    |    |    |      |        |        |

|համաձայնեցման ներկայացված    |    |    |    |      |        |        |

|ծրագրին` հավանություն տալու  |    |    |    |      |        |        |

|համար 2-ամսյա ժամկետի        |    |    |    |      |        |        |

|պահպանում:                   |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|2. Ընդերքօգտագործման իրավունք|    |    |    |      |        |        |

|ունեցող անձանց հետ           |    |    |    |      |        |        |

|հողօգտագործման պայմանագրի    |    |    |    |      |        |        |

|կնքման նպատակով համայնքի     |    |    |    |      |        |        |

|ավագանու որոշման կայացման    |    |    |    |      |        |        |

|համար 2-ամսյա ժամկետի        |    |    |    |      |        |        |

|պահպանում:                   |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|3. Ընդերքօգտագործման իրավունք|    |    |    |      |        |        |

|ունեցող անձանց դիմումի հիման |    |    |    |      |        |        |

|վրա` համայնքի ավագանու       |    |    |    |      |        |        |

|որոշման առկայության դեպքում, |    |    |    |      |        |        |

|համայնքի ղեկավարի կողմից     |    |    |    |      |        |        |

|հողօգտագործման պայմանագրի    |    |    |    |      |        |        |

|կնքման համար 10-օրյա ժամկետի |    |    |    |      |        |        |

|պահպանում:                   |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|4. Ընդերքօգտագործման իրավունք|    |    |    |      |        |        |

|ունեցող անձանց դիմումի հիման |    |    |    |      |        |        |

|վրա` օգտակար հանածոյի        |    |    |    |      |        |        |

|արդյունահանման նպատակով      |    |    |    |      |        |        |

|պահանջվող հողամասի           |    |    |    |      |        |        |

|(հողամասերի) նպատակային      |    |    |    |      |        |        |

|նշանակության փոփոխման համար  |    |    |    |      |        |        |

|որոշման կայացման 5-օրյա      |    |    |    |      |        |        |

|ժամկետի պահպանում:           |    |    |    |      |        |        |

|_____________________________|____|____|____|______|________|________|

|5. Ընդերքօգտագործման իրավունք|    |    |    |      |        |        |

|ձեռք բերելու նպատակով        |    |    |    |      |        |        |

|երկրաբանական                 |    |    |    |      |        |        |

|ուսումնասիրության համար      |    |    |    |      |        |        |

|անհրաժեշտ` հողերի օգտագործման|    |    |    |      |        |        |

|մասին տեղական համայնքի       |    |    |    |      |        |        |

|որոշման կայացման համար       |    |    |    |      |        |        |

|2-ամսյա ժամկետի պահպանում:   |    |    |    |      |        |        |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 09.10.15 թիվ 1078-Ն և 15.06.15 թիվ 244-Ն հրամաններ)

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
19.12.2013
N 13-Ն
Հրաման