Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753 ...

 

 

040.0897.311200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 897

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 3-րդ կետի`

ա) «գ» ենթակետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պատրաստում անցած» բառերով.

բ) «դ» ենթակետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վերապատրաստում անցած» բառերով.

գ) կետը «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը.1» ենթակետով.

«ը.1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցման գծով փաստացի կատարված և փաստաթղթերով հիմնավորված գործուղման ծախսերը` պատվիրատուի հետ կնքված պայմանագրերով երկկողմանիորեն հաստատված նախահաշիվներում այդ ծառայությունների դիմաց հատուցման չափն առանձնացված լինելու դեպքում, հարկատուի համախառն եկամտից նվազեցվում են ամբողջությամբ, բայց ոչ ավելի պայմանագրի շրջանակներում` վերը նշված ծառայությունների դիմաց ստացված (ստացվելիք) եկամուտների 80 տոկոսից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.12.2000
N 897
Որոշում