040.0873.261200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2000 թվականի N 873
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ոգելից խմիչքներ արտադրող և ներմուծող կազմակերպություններում «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների արտադրանքի չիրացված խոշոր մնացորդների առկայությունը և ելնելով այդ կազմակերպություններին ֆինանսական վնաս չհասցնելու նկատառումից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ առկա «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը (կցվում է)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ
ԿԱՐԳ
ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ առկա
«1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով
դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների
վերադրոշմավորման
1. Սույն կարգով կանոնակարգվում են ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված` համապատասխանաբար 2000 թվականի մայիսի 1-ից և օգոստոսի 1-ից հետո չիրացված` առկա ոգելից խմիչքների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:
2. Ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ համապատասխանաբար 2000 թվականի մայիսի 1-ից և օգոստոսի 1-ից հետո չիրացված «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված առկա ոգելից խմիչքների քանակի ճշտման, ինչպես նաև դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի իսկության (դրանց համապատասխանությունը` հարկային տեսչությունից կամ մաքսատնից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերին` ըստ սերիաների) ճշտման նպատակով`
ա) ոգելից խմիչքներ արտադրողները մինչև 2001 թվականի հունվարի 10-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում հարկային տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ գույքագրվում են առկա ոգելից խմիչքները, և կազմվում է գույքագրման ակտ.
բ) ոգելից խմիչքներ ներմուծողները մինչև 2001 թվականի հունվարի 10-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային մաքսատուն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ոգելից խմիչքները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ներմուծված ոգելից խմիչքները` ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ, և կազմվում է գույքագրման ակտ:
Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ոգելից խմիչքների քանակը համարվում է ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: Կազմված ակտերի մեկական օրինակները պահվում են հարկ վճարողի մոտ, տարածքային հարկային տեսչությունում և մաքսատանը:
3. «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողները և արտադրողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում սահմանված կարգով` ներկայացնելով դիմում (ձևը կցվում է) և «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկանք (ձևը կցվում է) և մաքսային հայտարարագրի պատճենը (ներմուծված ապրանքների համար):
4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, իսկ ոգելից խմիչքի արտադրանքի ձեռքբերման համար` 50 դրամ:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ոգելից խմիչքի յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ:
5. Վերադրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգերի պահանջներին համապատասխան:
Վերադրոշմավորումը կատարվում է հարկային տեսչության կամ մաքսատան ներկայացուցչի մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք` վերադրոշմավորված ոգելից խմիչքների քանակի, (ինչպես նաև` ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկ օրինակը` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է հարկ վճարողին, տարածքային հարկային տեսչությանը, ներմուծվող ապրանքների համար` մաքսատանը:
Նշված տեղեկանքին համապատասխան վերադրոշմավորման համար օգտագործված ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի քանակի չափով օգտագործված են համարվում «1997», «1998» կամ «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերը:
«Մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ոգելից խմիչքների վերադրոշմավորումից հետո «1997», «1998» կամ «1999» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ոգելից խմիչքների «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված բեռնամաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:
6. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին` սահմանված կարգով:
Ձև 1
_____
ՀՀ ՊԵՆ ________________________________________________________ տարածքային
(տարածքային հարկային տեսչության (տարածաշրջանային մաքսատան)
անվանումը) հարկային տեսչության (տարածաշրջանային մաքսատան) պետին
Գրանցման N ________
ԴԻՄՈՒՄ
վերադրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման
__________________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)
__________________________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)
կազմակերպությունում առկա «1997», «1998» և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով ___ հատ` ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի:
Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:
Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է _____________ հաշվին` վճարային փաստաթղթով «____»____________ 200 թ., ընդամենը` _____________________________________
(տառերով) ______________________ դրամ:
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:
Կազմակերպության տնօրեն ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
«______»__________________ 200 թ.
Ձև 2
_____
ՀՀ ՊԵՆ ________________________________________________________ տարածքային
(տարածքային հարկային տեսչության (տարածաշրջանային մաքսատան)
անվանումը) հարկային տեսչություն (տարածաշրջանային մաքսատուն)
ՏԵՂԵԿԱՆՔ
«_____»_______________ 2000 թ. դրությամբ առկա «1997», «1998»
և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից
խմիչքների փաստացի մնացորդների մասին
(հիմք` գույքագրման ակտ N ___` կազմված « » ________ 200 թ.)
Գրանցված N _______________ «_____»______________ 200 թ.
__________________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)
__________________________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)
._________________________________________________________________________.
|NN |Ապրանքի անվանումը |ԱՏԳ ԱԱ |Տարայի |« «__________ 2000 թ.|
|ը/կ| |ծածկագիրը |տարողությունը |դրությամբ ապրանքային |
| | | | |մնացորդը (շիշ) |
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
._________________________________________________________________________.
Կազմակերպության տնօրեն ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
«______»__________________ 200 թ.