Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ...

 

 

040.0872.251200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2000 թվականի N 872

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության հյուսիս- արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացման նոր ծրագրի և Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի զարգացման ծրագրի վերջնական գնահատումը միջազգային կազմակերպությունների կողմից նախատեսված է ավարտել համապատասխանաբար 2000 թվականի դեկտեմբեր և 2001 թվականի հունվար ամիսներին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 125-րդ և 126-րդ կետերում «2000 թ. նոյեմբեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «2001 թ. փետրվար» և «2001 թ. հունվար» բառերով.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2000
N 872
Որոշում