Սեղմել Esc փակելու համար:
«ՍԱՊՖԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԱՊՖԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱ ...

 

 

040.0867.221200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2000 թվականի N 867

 

«ՍԱՊՖԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումը նախապատրաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված օբյեկտները` դրանք հանձնելով Նոր Հաճնի քաղաքապետարանի տնօրինությանը և, որպես փոխհատուցում, «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 4-ի «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 361 որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության տնօրինությանը հանձնված` «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող` սույն որոշման N 2 հավելվածի ցանկում ընդգրկված գույքը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` իրականացնել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 22-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2000 թվականի

դեկտեմբերի 22-ի N 867 որոշման

 

ՑԱՆԿ

 

Նոր Հաճնի քաղաքապետարանի տնօրինությանը հանձնվող`

«Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության օբյեկտների

 

    1. Լողավազան                   քաղ. Նոր Հաճն, Ա. Հարությունյան փող.

 

    2. Շատրվաններ                  քաղ. Նոր Հաճն, Ա. Հարությունյան փող.

 

    3. Դարբնոցային արտադրամաս      քաղ. Նոր Հաճն, Ա. Հարությունյան փող.

 

    4. Քաղառի և  կադրերի բաժնի     քաղ. Նոր Հաճն, Ա. Հարությունյան փող.

շենք

 

    5. N 3 հանրակացարանի 1-ին      քաղ. Նոր Հաճն, Ա. Հարությունյան փող.

հարկում գտնվող գրախանութ

 

    6. Կենցաղի տուն                քաղ. Նոր Հաճն, Սպանդարյան փող.

 

    7. Մարզադաշտ                   քաղ. Նոր Հաճն, Իսահակյան փող.

 

    8. Մշակույթի տուն              քաղ. Նոր Հաճն, Թումանյան փող.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2000 թվականի

դեկտեմբերի 22-ի N 867 որոշման

 

ՑԱՆԿ

 

«Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվող

շենքերի և շինությունների

 

    1. Ադմինիստրատիվ կենցաղային մասնաշենք              2100 քառ. մ

 

    2. Կորունդի արտադրության մասնաշենք (1/3 մասը)      3667 քառ. մ

 

    3. Օժանդակ արտադրամասի բակ (3/5 մասը)              1200 քառ. մ

 

    4. Տեխնիկական ջրի մատակարարման շինություն          102 քառ. մ

 

    5. Մազութի պոմպակայան                               87 քառ. մ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2000
N 867
Որոշում