Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈ ...

 

 

040.0808.061200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2000 թվականի N 808

 

i

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված «TF 025754» և «TF 025128» դրամաշնորհների գումարների վերաբաշխումն ըստ բաղադրատարրերի`

 

հազար ԱՄՆ-ի դոլար

ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի

       ջերմամատակարարման ռազմավարության մշակում             141,3

 

բ) էներգետիկայի ոլորտի առաջնահերթ ներդրումների

       որոշում և  երաշխիքների նախագծում                     6,8

 

գ) էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունների

ֆինանսական և կորպորատիվ վերակառուցման համար

       խորհրդատվական ծառայություններ                         95,0

 

դ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի

ջերմամատակարարման ռազմավարությամբ պայմանավորված

գազամատակարարման ոլորտի առաջնահերթ ներդրումների

       նախանշում                                             92,8

 

ե) ապրանքներ (այդ թվում` ԾԻԳ-ի և Հայաստանի

Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման

       փորձնական ծրագրերի համար)                             30,0

 

    զ) ուսուցում                                             10,0

 

    է) ԾԻԳ-ի պահպանման ծախսեր                                38,1

 

ը) Համաշխարհային բանկի կողմից տնօրինվող գումարներ

       («TF 025128» դրամաշնորհ)                              186,0:

(1-ին կետը խմբ. 13.02.02 թիվ 129 որոշում)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերն իրականացնելու նպատակով ստեղծել «Ջերմամատակարարման ծրագրեր» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62 հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

i

3. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «զ» ենթակետերում նշված բաղադրատարրերի մասով ծրագրի կառավարման խորհրդի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհրդին:

(3-րդ կետը խմբ. 13.02.02 թիվ 129 որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2000
N 808
Որոշում