040.0796.051200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2000 թվականի N 796
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2001 թվականին Երևանում ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների ղեկավարների հերթական նստաշրջանի անցկացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վարչական շենքի բակի բարեկարգման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդունելությունների տան վերակառուցման, հիմնանորոգման, տարածքի բարեկարգման, ճարտարագիտական հաղորդակցուղիների (գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում և ջրահեռացում, կապ) նախագծային, շինարարական ու ներքին հարդարման աշխատանքների, անհրաժեշտ սարքավորումների, կահույքի և այլ գույքի ձեռքբերման պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:
(1-ին կետը լրաց. 08.02.01 թիվ 91, 26.02.01 թիվ139 որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` սահմանված կարգով ապահովել`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը` դրանք մինչև 2001 թվականի ապրիլի 30-ը ավարտելու պայմանով.
բ) անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների իրականացումը` նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը զուգահեռ.
գ) չնախատեսված ծախսերը` դրանք սահմանելով ընդհանուր արժեքի 10 տոկոսի չափով.
դ) սույն որոշման 3-րդ կետի հիման վրա մեկշաբաթյա ժամկետում առանձին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մեկ աղբյուրից սահմանված կարգով գնումներ կատարելու նպատակով համապատասխան կազմակերպությունների ընտրությունը:
i
3. Ընդունել ի գիտություն, որ, ելնելով սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված աշխատանքների իրականացման կարևորությունից, հրատապությունից և տեխնիկական առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը կարող է գնումներ կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 3-րդ կետին, 23 հոդվածի 2-րդ, 3-րդ կետերին և 44 հոդվածին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից սահմանված կարգով կնքված` գնումների պայմանագրերով նախատեսված ֆինանսավորման ժամանակացույցին համապատասխան ապահովել նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների ֆինանսավորումը` նախատեսելով մեկշաբաթյա ժամկետում դրանց արժեքի 25 տոկոսի ֆինանսավորումը` որպես կանխավճար:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար ցուցաբերել համապատասխան աջակցություն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 5-ից: