Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՔԱՂԱՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՔԱՂԱՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ, ԳՅ ...

01.01.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.05.2004  -ից մինչեւ   01.01.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 04.06.2020 թիվ 1023-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 1994 թ. թիվ 462

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՔԱՂԱՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԵՐԻ) ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Մինչև հանրապետության բնակավայրերի պետական հողային կադաստրի մշակումը և հաստատումը, հողային հարաբերությունների կարգավորման, հողի հարկի հաշվարկման, տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության գնահատման, ինչպես նաև հողի օգտագործման հետ կապված այլ միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Գյուղական համայնքների բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող տնամերձ հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի համար սահմանված գյուղատնտեսական հողերի (ջրովի տնամերձ հողերի համար` ջրովի վարելահողերի, իսկ անջրդի հողերի համար` անջրդի վարելահողերի) կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը:

(1-ին կետը փոփ 10.11.97 թիվ 503, 14.04.04 թիվ 489-Ն որոշումներ)

2. Քաղաքների և քաղաքատիպ ավանների սահմանագծի մեջ գտնվող հողերի համար կադաստրային զուտ եկամուտ և հողի կադաստրային արժեք հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքների և քաղաքատիպ ավանների հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի ժամանակավոր միջին չափերը, համաձայն հավելվածի:

i

3. Համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող այգեգործական (ամառանոցային) հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի (Երևան քաղաքի համապատասխան թաղի) գյուղատնտեսական հողերի (ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի) համար սահմանված կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը»:

/խմբ. 10.11.97 թիվ 503 որոշում/

i

4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Երևան քաղաքի տարածագնահատման գոտիները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

սեպտեմբերի 28-ի թիվ 462 որոշման

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԻՆ ՉԱՓԵՐԸ

 

--------------------------------------------------------------------------

թիվ                                Բնակավայրի  Հողի կադաստրա-  Հողի կադաս-

թիվ   ՀՀ քաղաքների և  քաղաքատիպ    տարածագնա-  յին արժեքը մեկ  տրային զուտ

ը/կ      ավանների անվանումը        հատման      հեկտարի համար   եկամուտը

                                   գոտին         (դրամ)        մեկ հեկտարի

                                                               համար

                                                                (դրամ)

--------------------------------------------------------------------------

1                2                   3              4             5

--------------------------------------------------------------------------

 1.  Երևան                            1         10380000        207600

                                      2          7958000        159160

                                      3          5882000        117640

                                      4          3460000         69200

                                      5          1384000         27680

 

 2. Էջմիածին                                     2508500         50170

 3. Աշտարակ, Աբովյան, Եղվարդ                     2257650         45153

4. Գյումրի, Մասիս, Նոր Հաճն,

Արզնի, Բյուրեղավան, Նոր

    Խարբերդ, Նուբարաշեն                          2006800         40136

 5. Վանաձոր, Դիլիջան                             1755950         35119

 6. Ջերմուկ                                      1505100         30102

7. Հրազդան, Արտաշատ, Ծաղկաձոր,

    Հոկտեմբերյան                                 1254250         25085

8. Չարենցավան, Վեդի, Արարատ,

    Ապարան, Բաղրամյան                            1003400         20068

9. Կապան, Գորիս, Իջևան,

    Ստեփանավան, Սևան,  Ալավերդի                   752550         15051

10. Մեղրի, Սիսիան, Ախուրյան,

Տաշիր, Կամո, Նոյեմբերյան,

Եղեգնաձոր, Մարալիկ, Վայք,

Թալին, Մարտունի, Վարդենիս,

    Բերդ, Ճամբարակ                                501170         10034

11. Գուգարք, Սպիտակ, Արթիկ                        250850          5017

12. Ծաղկահովիտ, Ամասիա, Աշոցք                     100340          2007

13. Քաջարան, Ձորագետ                               50170          1003

14. Քաղաքատիպ այլ ավաններ                          40136           803

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.1994
N 462
Որոշում