Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Ճ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 1994 թ. թիվ 455

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ( ցանկը կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի դեկտեմբերի 1Օ-ի թիվ 52Օ որոշմամբ հաստատված բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնադրության 18-րդ կետից հանել «և հողային ռենտա» բառերը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին» թիվ 42Օ որոշման 5-րդ կետից հանել վերջին նախադասությունը.

նշված որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

i

«7 . Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի համար գանձվում է հողի հարկ` «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.09.1994
N 455
Որոշում