040.0773.251100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2000 թվականի N 773
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԼՐԱՑԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ընդունել ի գիտություն ՀՀ կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի «Մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող, մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 476 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից կատարված գույքագրման արդյունքները:
i
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված գույքագրված ապրանքների հետագա տնօրինումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի «Մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության անմիջական օբյեկտ հանդիսացող, մաքսային մարմինների կողմից առգրավված (վերցված) ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 476 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 25-ից: