040.0702.021100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 2000 թվականի N 702
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 574 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 574 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պայմանագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցերի լուծման խառը հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանին (խառը հանձնաժողովի հայկական մասի ղեկավար), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանին»:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ռուսական կողմին տեղեկացնել խառը հանձնաժողովի հայկական մասում կատարված փոփոխությունների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 2-ից: