040.0527.300800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2000 թվականի N 527
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 345 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 2000/2001 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության քննությունների առանձին մասնակիցների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 345 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը լրացնել «Սողոյան Արմեն Ավետիքի (ծնվ.` 1975թ.)» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 30-ից: