040.0475.150800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2000 թվականի N 475
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 78 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամար անցկացնելու մասին» N 78 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 164 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի կազմում`
ա) «ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ».
բ) «ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության բաժնի պետ» տողում «բաժին» բառը փոխարինել «վարչություն» բառով.
գ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին, «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի պետին (հանձնաժողովի քարտուղար):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 15-ից: