040.0470.120800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2000 թվականի N 470
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված «1997», «1998» և «1999» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի 2000 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ չիրացված մնացորդների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 12-ի N 169 և 2000 թվականի մայիսի 20-ի N 253 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի`
ա) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) 2000 թվականի նոյեմբերի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «1997», «1998» և «1999» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի, իսկ 2000 թվականի օգոստոսի 1-ից պարտադիր դրոշմավորման ենթակա այլ ապրանքների իրացումը Հայաստանի Հանրապետությունում».
բ) «ը» ենթակետում «Գրանդ-Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում արտադրողների մոտ» բառերով, իսկ «2000 թվականի օգոստոսի 1-ից» բառերը փոխարինել «2000 թվականի նոյեմբերի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից: