040.0468.100800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 2000 թվականի N 468
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 308 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 308 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 112 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի Վանաձոր քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «կրթահամալիր» բառը փոխարինել «N 1 միջնակարգ դպրոց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից: