040.0465.100800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 2000 թվականի N 465
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ Պողոս Մանուկյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության գլխավոր մասնագետ Անահիտ Ալեքսանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից: