Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

322.0305.150800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

12 հուլիսի 2000 թվականի N 305-կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 05.08.99 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 212 - ԿԱ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 7-րդ կետի պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 05.08.99թ. թիվ 212 - կա հրամանով հաստատված վճարների ցանկում կատարել հետևյալ լրացումները`

ա) Չափագրում բաժնում «դ» կետի «գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված» բառերից հետո լրացնել «ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային ֆոնդի» բառերը:

i

2. «Պետական գրանցման համար գանձվող վճարների ցանկի» առաջին և երկրորդ կետերում «գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված» բառերից հետո լրացնել «ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային ֆոնդի» բառերը:

i

3. «Պետական գրանցման համար գանձվող վճարների ցանկից հետո լրացնել առանձին պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.

 

- Համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության և պահուստային ֆոնդի հողամասերի (պետական ֆոնդի ամառային արոտներ) վարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների` հիմք ընդունելով մարզպետների կողմից հաստատված տվյալ հողամասի հատակագիծը, պետական գրանցման վճար սահմանել` 2000 դրամ:

 

«Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով տրված դիմումների հիման վրա բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից և «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցումից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման, տվյալ բնակարանի չափագրման, կամերալ և գնահատության աշխատանքների համար սահմանել վճար` 1000 դրամ»:

4. Վերը նշված լրացումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

 

         Համաձայնեցված է                       Հաստատված է

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների     ՀՀ կառավարությանն առընթեր

և  էկոնոմիկայի նախարարություն           անշարժ գույքի կադաստրի

                                        պետական կոմիտե

 

___________ Լ. Բարխուդարյան             ____________ Մ. Վարդանյան

 

«____»____________ 2000թ.             «____»____________ 2000թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«15» «08» 2000 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32200078

 

 

pin
Կադաստրի կոմիտե
12.07.2000
N 305-կ
Հրաման