(ուժը կորցրել է 22.10.01 թիվ 1018 որոշում)
i
040.0441.070800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«07» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2000 թվականի N 441
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 254 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու և շուկայի տարածքում մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» N 254 որոշման 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերը:
2. Սահմանել, որ`
ա) քաղաքացիների կողմից Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկա ներմուծվող և շուկայի տարածքից արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումներն ու դրանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
բ) Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքի ընդլայնման հետ կապված շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 5-օրյա ժամկետում Տավուշի մարզպետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ համաձայնեցնել և հաստատել Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի հատակագիծը:
4. Տավուշի մարզպետին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում ապահովել Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի հաստատված հատակագծում չընդգրկված ժամանակավոր շինությունների` սահմանված կարգով տեղափոխումը: