Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0430.020800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2000 թվականի N 430

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Վանաձորի Նիզամու փողոցի N 53 հասցեում գտնվող պրոֆիլակտորիայի համալիրը 461,4 մլն դրամ հաշվեկշռային արժեքով, և այն, իբրև պետական սեփականություն հանդիսացող գույք, անհատույց հանձնել Լոռու մարզպետարանի տնօրինությանը` «Վանաձորի N 2 հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության աշխատանքների կազմակերպման համար:

(1-ին կետը լրաց. 29.11.00 թիվ 788 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի և շինությունների`

ա) սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանված կարգով ձևակերպումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2000
N 430
Որոշում