Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 482 Ե ...

 

 

040.0428.290700

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2000 թվականի N 428

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 482 ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 657 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Երևան քաղաքում խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցների սահմանման և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի սահմանման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 31-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 482 որոշման հավելվածի աղյուսակում ուժը կորցրած ճանաչել խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները սահմանող 6-րդ սյունակը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու մասին» N 657 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշմամբ հաստատված շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության կարգավորման, լիցենզավորման և վերահսկողության կանոնակարգում`

ա) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1.-ին կետը.

i

«25.1. Կազմակերպիչը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ մեկ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` նախքան այդ ժամկետի սկիզբը».

բ) ուժը կորցրած ճանաչել 29-րդ կետը.

i

գ) 9-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Լիցենզիայի գործողությունը կասեցնելու և ուժը կորցրած ճանաչելու հիմքերն ու կարգը».

i

դ) 51-րդ կետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1.-ին, 50.2., 50.3., 50.4. և 50.5.-րդ կետերը.

«50.1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե կազմակերպիչը խախտել է սույն կարգի 25.1.-ին կետով սահմանված պահանջը:

50.2. Լիցենզիայի գործողության կասեցման լիազոր մարմնի սահմանած ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:

50.3. Կազմակերպիչը լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում չի կարող իրականացնել շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպչի կողմից նման գործունեություն իրականացնելը դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել և առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

50.4. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վերացման վերաբերյալ կազմակերպչի կողմից լիազոր մարմնին տեղեկացնելուց հետո 15 օրվա ընթացքում, իսկ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում նման տեղեկություններ չներկայացնելու դեպքում` լիցենզիայի գործողության կասեցման ժամկետից հետո 15 օրվա ընթացքում:

50.5. Եթե սույն կարգի 50.4.-րդ կետին համապատասխան լիազոր մարմինը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն կարգի 50.2.-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա անկախ այդ ժամկետից, լիցենզիայի գործողությունը կասեցված է մնում մինչև լիազոր մարմնի կողմից դրան անդրադառնալը, բայց սույն կարգի 50.4.-րդ կետով նախատեսված ժամկետից ոչ ուշ: Սույն կարգի 50.4.-րդ կետով նախատեսված ժամկետում լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմնի կողմից չանդրադառնալու դեպքում կասեցումը համարվում է դադարեցված, իսկ լիցենզիայի գործողությունը` վերականգնված».

i

ե) 51-րդ կետի «ա» ենթակետը «ժամկետում» բառից առաջ լրացնել «կամ լիցենզիայի գործողության կասեցման» բառերով, իսկ «դրանք» բառից հետո լրացնել «, կամ կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո երկու տարվա ընթացքում թույլ է տվել խախտում, որը հիմք է հանդիսանում լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման ընդունման պահից 10-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու լիցենզիա ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.2000
N 428
Որոշում