040.0419.270700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հուլիսի 2000 թվականի N 419
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում աճեցված գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների իրացման և արտահանման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ 2002 թվականի հունիսի 1-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մաքսային սահմանի անցումային կետերով Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, կաղամբի, պտղի և խաղողի փոխադրման նպատակով մուտք գործող մինչև 20 տոննա բեռնատարողությամբ` Վրաստանի Սադախլո, Մանգլիսի, Բակուրիանի, Դմանիսի շրջաններում և Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Բորժոմի, Գորի, Զուգդիդի, Ցխենվալի, Թելավի քաղաքներում գրանցված դատարկ (չբեռնված) ավտոտրանսպորտային միջոցներն ամբողջությամբ ազատվում են այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից:
(1-ին կետը փոփ. 11.07.01 թիվ 630, 31.05.02 թիվ 637 որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությանը համարժեք արտոնություն տրամադրելու հարցով բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ դիմել Վրաստանի պետական կառավարման համապատասխան մարմիններին:
(2-րդ կետը փոփ. 31.05.02 թիվ 637 որոշում)