040.0411.200700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2000 թվականի N 411
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 7-ի N 456 որոշման խմբագրությամբ) Գեղարքունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության առաջատար մասնագետ Հակոբ Սարգսյանի լիազորությունները:
2. Գեղարքունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել Գավառի «Դիպոլ» գործարանի տնօրեն Հարություն Ղուկասյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 20-ից: