040.0401.140700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2000 թվականի N 401
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով և 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի, վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:
(1-ին կետը խմբ. 29.12.01 թիվ 1303 որոշում)
i
2. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:
(2-րդ կետը լրաց. 29.12.01 թիվ 1303 որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 14-ից:
i
(3-րդ կետը փոփ. 29.12.01 թիվ 1303 որոշում)