Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1 ...

 

 

050.0173.300600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2000 թվականի թիվ 173

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 80 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգում» կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. 1-ին կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սույն կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից արտարժույթների և թանկարժեք մետաղների (բանկային ստանդարտ ձուլակտորներ) նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքների սահմանման մեխանիզմը».

1.2. 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային, առք ու վաճառքի փոխարժեքները, ինչպես նաև թանկարժեք մետաղների` ոսկու, արծաթի և պլատինի (բանկային ստանդարտ ձուլակտոր) նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից: Ընդ որում, նախագահի բացակայության դեպքում (որևէ հիմքով կամ պատճառով) սույն կետում նշված փոխարժեքները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի կամ խորհրդի ավագ անդամի կողմից».

i

1.3. 5-րդ կետում «Այլ արտարժույթների & «բառերից հետո ավելացնել «բացի ԱՄՀ-ի հատուկ փոխառության իրավունքներից (SDR)» արտահայտությունը.

i

1.4. 5-րդ կետից հետո ավելացնել 6-րդ և 7-րդ կետեր` հետևյալ բովանդակություններով (վերահամարակալելով հաջորդող հոդվածները).

«6. SDR/AMD փոխարժեքը սահմանվում է յուրաքանչյուր ամիս և SDR-ով գործարք կատարելիս` ԱՄՀ -ից ստացված հաղորդագրությունների հիման վրա:

7.Ոսկու, արծաթի և պլատինի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային կրոս-փոխարժեքները սահմանվում են` հիմք ընդունելով Reuters ինֆորմացիոն համակարգից ստացված Լոնդոնի միջբանկային շուկայի /London Interbank Fixing/ նախորդ օրվա առավոտյան փոխարժեքները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.06.2000
N 173
Որոշում