040.0358.030700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2000 թվականի N 358
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱԼ. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման մասին» N 476, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի N 176 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 288 որոշումներով նախատեսված աշխատանքներն սկսելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 23-ի N 677 որոշմամբ կառավարական N 3 տան վերջին հարկի կենտրոնական մասը վերականգնելու և այն` գերատեսչական արխիվային նյութերը պահպանելու համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը հատկացնել 5,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն նշված աշխատանքների ավարտման համար անհրաժեշտ միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից: