040.0356.030700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2000 թվականի N 356
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 59 որոշման մեջ (ՀՀ կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 9-ի N 625 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թ.
փետրվարի 8-ի N 59 որոշման
ԿԱԶՄ
երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների
արտահանման վերահսկողության հանձնաժողովի
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի
վարչության պետ
Ա. Շահնազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին
տեղակալ
Գ. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ե. Զախարյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության
վարչության պետ
Ս. Ալանակյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Զաքարյան - ՀՀ ռազմաարդյունաբերության հանձնաժողովի քարտուղար
(հանձնաժողովի քարտուղար)