040.0329.220600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2000 թվականի N 329
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմում`
ա) «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ» տողը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» և «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» տողերով.
բ) «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ստանդարտացման և սերտիֆիկացման հարցերի վարչության պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից: