040.0288.070600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2000 թվականի N 288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 210 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 26-ի «2000 թվականի գարնանային զորակոչի կազմակերպման մասին» N 210 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը
որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թ.
ապրիլի 26-ի N 210 որոշման
ԿԱԶՄ
հանրապետական զորակոչային հանձնաժողովի
Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Կ. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
Բ. Նազարյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարար
Է. Մադաթյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության պետ
Է. Մելիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Ս. Ալանակյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 7-ից: