040.0258.260500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2000 թվականի N 258
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր ընդունելու լիազորված մարմնի իրավասությունը վերապահել հարկային մարմնին:
(1-ին կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)
2. Սահմանել, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր ընդունող լիազորված մարմնի մասին» N 159 որոշման 1-ին կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 26-ից: