Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ ...

 

 

040.0411.150402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2002 թվականի N 411

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 901 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 28235 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մարալիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Մարալիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 26422 հազ. դրամ, որը համապատասխանում է 26422 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 26422 հազ. դրամ է, որը համապատասխանում է 26422 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 13211 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

1.5. «Մարալիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 1813 հազ. դրամ, այդ թվում`

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 211 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 650 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 611 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 341 հազ. դրամ:

1.6. «Մարալիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժնի գծով պարտավորությունը կազմում է 1,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 6871 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 4472 հազ. դրամ, որը համապատասխանում է 4472 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 4472 հազ. դրամ է, որը համապատասխանում է 4472 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1118 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.5. «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2398,9 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 10,6 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարներ` 12,6 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 843,4 հազ. դրամ.

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 258,3 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 472,2 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 801,8 հազ. դրամ:

2.6. «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 5 տարի ժամկետով պահպանման մասին:

2.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում:

2.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 126412 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սևանի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:

(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի N 552 որոշման` 1400 մետր երկարությամբ երկաթգիծը պետք է առանձնացվեր ընկերության գույքի կազմից ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվեր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը, սակայն նշված երկաթգիծը 863,77 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (գնահատված արժեքը` 353,714 հազ. դրամ) դեռևս արտացոլված է ընկերության հաշվեկշռում):

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 109222 հազ. դրամ, որը համապատասխանում է 109222 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 109222 հազ. դրամ է, որը համապատասխանում է 109222 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 27305 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.5. «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 17190 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1193 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1152 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2469 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ` 93 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ պարտավորություններ` 49 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 12234 հազ. դրամ:

3.6. «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 74579 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ասֆալտագործ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ասֆալտագործ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 41653 հազ. դրամ, որը համապատասխանում է 41653 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 33322 հազ. դրամ է, որը համապատասխանում է 33322 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 8331 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

4.5. «Ասֆալտագործ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 32926 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր` 455 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 7137 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 15338 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 7284 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 714 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1998 հազ. դրամ:

4.6. «Ասֆալտագործ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 4157 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը:

5.2. Սահմանել «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 3607 հազ. դրամ, որը համապատասխանում է 3607 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մասնավորեցման ենթակա «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը 3607 հազ. դրամ է, որը համապատասխանում է 3607 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1804 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

5.5. «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 550 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 550 հազ. դրամ:

5.6. «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ջերմոցային տնտեսության գույքը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 6745 հազ. դրամ գնահատված «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության ջերմոցային տնտեսության գույքն ամբողջությամբ մասնավորեցնել հոլանդական աճուրդով:

6.3. Սահմանել «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության ջերմոցային տնտեսության գույքի վաճառքի մեկնարկային գինը` 6745 հազ. դրամ:

6.4. Սահմանել աճուրդի կայացման նվազագույն սահմանը` մեկնարկային գնի 15 տոկոսը:

6.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

6.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել թռչնաբուծական տնտեսության գույքը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

7.2. Հաշվեկշռային մեթոդով 245 հազ. դրամ գնահատված «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության թռչնաբուծական տնտեսության գույքն ամբողջությամբ մասնավորեցնել հոլանդական աճուրդով:

7.3. Սահմանել «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության թռչնաբուծական տնտեսության գույքի վաճառքի մեկնարկային գինը` 245 հազ. դրամ:

7.4. Սահմանել աճուրդի կայացման նվազագույն սահմանը` մեկնարկային գնի 15 տոկոսը:

7.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

7.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի Ջերմուկի «Առևտրի կենտրոն» անավարտ շինարարության օբյեկտը (Վայոց ձորի մարզ, քաղ. Ջերմուկ, Գործարանային փող.)` 7000 հազ. դրամ արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը: Մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի գինը համապատասխանում է դրա 26685 հազ. դրամ գնահատված արժեքի 26,2 տոկոսին:

8.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.3. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 173231 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Այգ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդ Վարուժան Կուզիկյանին:

9.2. Սահմանել «Այգ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 169189 հազ. դրամ, որը համապատասխանում է 169189 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Մասնավորեցման ենթակա «Այգ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը 135351 հազ. դրամ է, որը համապատասխանում է 135351 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 20000 հազ. դրամ:

9.5. «Այգ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 4042 հազ. դրամ, այդ թվում`

առևտրային կրեդիտորական պարտքեր` 784 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 452 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1970 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 766 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 70 հազ. դրամ:

9.6. «Այգ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.7. Գնորդը պարտավորվում է մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում կատարել 250000 հազ. դրամ ներդրում և ստեղծել 40 նոր աշխատատեղ:

9.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ստորաբաժանումների` N 20 ավտոլցավորման կայանի և N 20 յուղման կետի գույքը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

10.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված ստորաբաժանումներից յուրաքանչյուրի` N 20 ավտոլցավորման կայանի և N 20 յուղման կետի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ դասական աճուրդով:

10.3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` երկամսյա ժամկետում գույքի նոր սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման համապատասխան պայմանագիր:

10.4. Գույքի մեկնարկային գինը սահմանել 7961 հազ. դրամ գնահատված արժեքի` 31842 հազ. դրամի 25 տոկոսը:

10.5. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում:

10.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 27-ի «Արագած» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 896 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 901 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման ամբողջ տեքստը «Արագած» բառից առաջ լրացնել «Ապարանի» բառով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2002
N 411
Որոշում