040.0619.080609
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2009 թվականի N 619-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0.75 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր և հագուստ), իսկ 0.75 տոկոսը` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատվող և համայնքների կողմից իրականացվող, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատվող և վարչական շրջանների կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր և հագուստ) ֆինանսավորմանը: Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) ծրագրի ուղեկցման աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների 50 տոկոսը բաշխել համայնքներին (վարչական շրջաններին)` ըստ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված և իրականացվող ծրագրերի:».
2) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը բաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) աշխատանք փնտրող անձանց թիվը, գործազուրկների թիվը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, մարզպետարաններից ստացված ծրագրերի հայտ-առաջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գումարի օգտագործման չափը` համաձայն հետևյալ բանաձևի`
հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված
ֆինանսական միջոցների չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով
ա = __________________________________________________________________
հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված
ֆինանսական միջոցների ընդհանուր չափը
աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով
բ = __________________________________________________________________
աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թիվը
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված
ընտանիքների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով
գ = __________________________________________________________________
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված
ընտանիքների ընդհանուր թիվը
նախորդ տարվա ընթացքում օգտագործված գումարի չափը` մարզի (Երևան
քաղաքի) կտրվածքով
դ = __________________________________________________________________
նախորդ տարվա համար տվյալ մարզին (Երևան քաղաքին) հատկացված գումարի
չափը
գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով
ե = __________________________________________________________________
գործազուրկների ընդհանուր թիվը
ա-ի կշիռը` 0.1
բ-ի կշիռը` 0.3
գ-ի կշիռը` 0.2
դ-ի կշիռը` 0.1
ե-ի կշիռը` 0.3
Մթ = 0.1 x ա + 0.3 x բ + 0.2 x գ + 0.1 x դ + 0.3 x ե,
որտեղ`
թ-ն Երևան քաղաքի և մարզերի թիվն է:
Մթ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) ամփոփ ցուցանիշն է:
Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:
Գբ = Մթ/թ,
որտեղ`
sum Մթ
թ = 1,
Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) բաշխման գործակիցն է` արտահայտված տոկոսով:
Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասն ուղղվում է վերաբաշխման` այն մարզերի (Երևան քաղաքի) միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ մարզերի (Երևան քաղաքի) կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Մարզին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում դրանք վերաբաշխվում են մյուս մարզերի (Երևան քաղաքի) միջև` նշված բանաձևով սահմանված կարգով:».
3) որոշման N 1 հավելվածի`
i
ա. 1-ին կետից հանել «և նպատակաուղղված է համայնքի սոցիալ-կենցաղային նշանակության աշխատանքների կատարմանը» բառերը,
i
բ. 3-րդ կետում «(այսուհետ` կենտրոն)» բառերը փոխարինել «(այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերով,
գ. 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7.1. Համայնքի ղեկավարը, Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` պատվիրատու) յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում համապատասխանաբար մարզպետին, Երևանի քաղաքապետին է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որում նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, ծրագրով ակնկալվող ֆինանսական միջոցների չափը և տևողությունը: Ծրագրերի հայտ-առաջարկով նախատեսված գումարը չպետք է գերազանցի հաջորդ տարվա համայնքի պլանավորված բյուջեի 20 տոկոսը:
Այն համայնքները, որոնք չեն հավաքագրել գույքահարկը և հողի հարկը` մինչև 50 տոկոս, և ունեն մինչև 5.0 մլն դրամ աշխատավարձի պարտք, հաջորդ տարվա համար չեն ներկայացնում ծրագրերի հայտ-առաջարկ:
Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) ամփոփում է համայնքներից, Երևան քաղաքի վարչական շրջաններից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):».
դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Ծրագիրն իրականացվում է պատվիրատուի կողմից նախորդ տարվա ընթացքում մարզպետարան, Երևանի քաղաքապետարան ներկայացված ծրագրերի հայտ-առաջարկին համապատասխան, որում նշվում են կատարման ենթակա աշխատանքների ցանկը, մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, ծրագրով ակնկալվող ֆինանսական միջոցների չափը և իրականացման ժամանակացույցը:
Մարզպետը և Երևանի քաղաքապետը տվյալ տարվա համար մարզին և Երևանի քաղաքապետարանին հատկացված ֆինանսական միջոցները ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը բաշխում են համապատասխանաբար համայնքների և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև` այլ հավասար պայմաններում առաջնահերթությունը տալով այն համայնքներին, Երևան քաղաքի վարչական շրջաններին, որոնք նախորդ երկու տարում ծրագրեր չեն իրականացրել: Մարզպետը և Երևանի քաղաքապետը ֆինանսական միջոցները բաշխում են համաձայն հետևյալ բանաձևի.
հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված
ֆինանսական միջոցների չափը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով
ա1= __________________________________________________________________
հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված
ֆինանսական միջոցների ընդհանուր չափը` մարզի (Երևան քաղաքի)
կտրվածքով
աշխատանք փնտրող անձանց թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով
բ1= __________________________________________________________________
աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված
ընտանիքների թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով
գ1= __________________________________________________________________
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված
ընտանիքների ընդհանուր թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով
գործազուրկների թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով
դ1= __________________________________________________________________
գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով
ա1-ի կշիռը` 0.3
բ1-ի կշիռը` 0.3
գ1-ի կշիռը` 0.1
դ1-ի կշիռը` 0.3
Հթ = 0.3 x ա1 + 0.3 x բ1 + 0.1 x գ1 + 0.3 x դ1
որտեղ`
թ-ն համայնքների, վարչական շրջանների թիվն է,
Հթ-ն յուրաքանչյուր համայնքի, վարչական շրջանի ամփոփ ցուցանիշն է:
Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:
Գբ = Հթ/թ,
որտեղ`
sum Հթ
թ = 1,
Գբ-ն յուրաքանչյուր համայնքի, վարչական շրջանի բաշխման գործակիցն է:
Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը համայնքի, վարչական շրջանի կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասն ուղղվում է վերաբաշխման` այն համայնքների, վարչական շրջանների միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ համայնքների, վարչական շրջանների կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Համայնքին, վարչական շրջանին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում դրանք վերաբաշխվում են մյուս համայնքների, վարչական շրջանների միջև` նշված բանաձևով սահմանված կարգով:
Ֆինանսական միջոցների բաշխումը, ծրագրերի ուղղվածությունը և դրանք ներկայացնելու ժամանակացույցն ըստ համայնքների, Երևան քաղաքի վարչական շրջանների հաստատվում են համապատասխանաբար մարզպետի և Երևանի քաղաքապետի որոշմամբ` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը, և այդ տեղեկատվությունը տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ու տարածքային կենտրոններին:
Հաստատված ժամանակացույցից և ծրագրերի ուղղվածությունից դուրս այլ ծրագրեր քննարկման ենթակա չեն` բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի, կամ, եթե առկա են չծախսված ֆինանսական միջոցներ:»,
ե. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած ծրագիրը եռօրյա ժամկետում համաձայնեցման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:»,
զ. 13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ծրագիրը հաստատվում է մարզպետի, Երևանի քաղաքապետի որոշմամբ` հնգօրյա ժամկետում:»,
է. 16-րդ և 29-րդ կետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը,
i
ը. 21-րդ կետում «որը մինչև հաջորդ ամսվա 5-ը նախորդ ամսվա» բառերը փոխարինել «որն էլ ստանալուց հետո եռօրյա ժամկետում» բառերով,
թ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«28. Մարզպետը, Երևանի քաղաքապետը պատվիրատուներից ստացված, ամփոփված և ըստ համայնքների, վարչական շրջանների կազմված ֆինանսավորման մասին հայտը մինչև տվյալ ամսվա 15-ը ներկայացնում է նախարարություն:».
i
ժ. 33-րդ կետի երրորդ պարբերությունը «համայնքներից» բառից հետո լրացնել «, Երևան քաղաքի վարչական շրջաններից» բառերով,
ժա. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«35. Ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների նկատմամբ մոնիթորինգ և վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինները:
Մոնիթորինգի աշխատանքներում, փոխադարձ համաձայնությամբ, կարող են ներգրավվել նաև համապատասխան հասարակական կազմակերպություններ:»,
i
ժբ. 38-րդ կետը «Մարզպետի» բառից հետո լրացնել «, Երևանի քաղաքապետի» բառերով,
i
ժգ. NN 1 և 2 ձևերի վերնագրերը «մարզի» բառից հետո լրացնել «(Երևան քաղաքի)», իսկ «համայնքի» բառից հետո` «(Երևան քաղաքի վարչական շրջանի)» բառերով,
ժդ. N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
4) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 1-ին կետը «համայնքի» բառից հետո լրացնել «(Երևան քաղաքի վարչական շրջանի)» բառերով,
բ. 2.1.2-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը,
գ. 2.1.2-րդ կետի «գ» ենթակետը «համայնքի» բառից հետո լրացնել «(Երևան քաղաքի վարչական շրջանի)» բառերով,
դ. 2.2.1-ին կետը «համայնքի» բառից հետո լրացնել «(վարչական շրջանի)» բառերով, իսկ «(ԹԱՂԱՅԻՆ)» բառը փոխարինել «(ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ Երևան քաղաքում` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի ապրիլի 9-ի
N 619-Ն որոշման
ՑՈՒՑԱԿ «Ձև N 3
20 թ. _____________ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ
(ամիսը)
.______________________________________________
|NN |Բնակության|Անունը, |Անձնագրի|Սոցիալական|
|ը/կ|վայրը |ազգանունը,|սերիան, |քարտի |
| | |հայրանունը|համարը |համարը |
|___|__________|__________|________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________|__________|________|__________|
.______________________________________________
_______________________________________________________________.
|Հաշվետու ամսում և նախորդ ամիսներին վճարման ենթակա, սակայն |
| չվճարված գումարը |
|______________________________________________________________|
|աշխա-|աշխատա-|ընդամենը`| այդ թվում` |վճար- |անձի |վճարողի |
|տանքի|վարձի |գումարը |_____________|ման |ստորա-|ստորա- |
|հաճա-|չափը |(դրամ) |հաշվե-|նախորդ|օրը, |գրու- |գրությունը|
|խած |(դրամ) | |տու |ամիս- |ամիսը,|թյունը| |
|օրերի| | |ամսում|ների |տարե- | | |
|թիվը | | | |պարտքը|թիվը | | |
|_____|_______|_________|______|______|______|______|__________|
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
|_____|_______|_________|______|______|______|______|__________|
_______________________________________________________________.
Պատվիրատու ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.»: