Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՄՔԻ, ՆՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՄՔԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎ ...

15.05.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.05.1993  -ից մինչեւ   15.05.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 30.04.98 թիվ ՆՀ-37 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
ՀՈՒՄՔԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Զանգվածային ոչնչացման ու առավել վտանգավոր այլ զենքեր չտարածելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման և Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության նպատակով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների, որոնք կիրառելի են զինամթերքի կամ ռազմական տեխնիկայի ստեղծման համար, ինչպես նաև այն հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի ու ծառայությունների, որոնք ունեն խաղաղ նշանակություն, բայց կարող են կիրառվել միջուկային, հրթիռային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի ստեղծման համար, արտահանումը (փոխանցումը և փոխանակումը) կարգավորելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի վրա: Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետին և Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալին:

Հանձնաժողովին առընթեր ստեղծել փորձագիտական խորհուրդ` խորհրդատվական մարմնի իրավունքներով, վերջինիս կազմում ներգրավելով Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, էկոնոմիկայի, պաշտպանության, արդյունաբերության, էներգետիկայի և վառելիքի, բարձրագույն կրթության և գիտության նախարարություների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատասխանատու մասնագետների:

i

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի կանոնադրությունը և փորձագիտական խորհրդի անհատական կազմի մասին հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունները:

3. Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերի նախապատրաստման աշխատանքային մարմնի ֆունկցիաները դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա:

i

4. Հանձնաժողովին` մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի ու ծառայությունների անվանացանկը, որոնք կարող են կիրառվել («կրկնակի նշանակության» արտադրանք) միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման համար:

i

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հանձնաժողովի հետ համատեղ, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնել անվանացանկում նշված հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի ու ծառայությունների ապօրինի արտահանման համար քրեական և վարչական պատասխանատվություն սահմանելու մասին:

 

1 մայիսի 1993 թվական

ՆՀ-227

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.05.1993
N ՆՀ-227
Հրամանագիր