Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ՀԱՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ՀԱՑԱՇԵՆԻ, ՎԵՐԻՆ Ս ...

 

 

040.1104.101018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2018 թվականի N 1104-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ՀԱՑԱՇԵՆԻ, ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ, ՎԵՐԻՆ ԴՎԻՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԻ, ԾԱՂԿՈՒՆՔԻ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ, ԳԵՂԱԿԵՐՏԻ, ԼԵՌՆԱՄԵՐՁԻ, ԳԵՏԱՇԵՆԻ, ԱՐԵՎԱԴԱՇՏԻ, ԲԵՐՔԱՇԱՏԻ, ՋՐԱՇԵՆԻ, ԲԱՂՐԱՄՅԱՆԻ, ՇԵՆԱՎԱՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ, ՄԱՔԵՆԻՍԻ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱԿԵՐՏԻ, ՀՈՎՏԱՇԵՆԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ, ԼՈՒՍԱՀՈՎՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԵՐԹԱԿԱՆ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ, ՄԵԾԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԵՆԻ, ՆՈՐ ԿՅԱՆՔԻ, ԶԱՆԳԱԿԱՏԱՆ, ԼՈՒՍԱՇՈՂԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ՆՈՐԱԿԵՐՏԻ, ՀԱՅԹԱՂԻ, ԱՐՄԱՎԻՐԻ (ՔԱՂԱՔ), ԴԱԼԱՐԻԿԻ, ԽԱՆՋՅԱՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՐՈՒԽԱՆԻ, ԵՐԱՆՈՍԻ, ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՀԱՐԹԻ, ՎԱՀԱԳՆԻ, ՁՈՐԱԳՅՈՒՂԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ, ՍՈԼԱԿԻ, ԱՐԶՆԻԻ, ԳԵՂԱՇԵՆԻ, ՄՐԳԱՇԵՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱԲԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի, Հացաշենի, Վերին Սասնաշենի, Արարատի մարզի Դալարի, Վերին Դվինի, Արմավիրի մարզի Դաշտի, Ծաղկունքի, Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկայի, Գեղակերտի, Լեռնամերձի, Գետաշենի, Արևադաշտի, Բերքաշատի, Ջրաշենի, Բաղրամյանի, Շենավանի, Գեղարքունիքի մարզի Դդմաշենի, Մաքենիսի, Ներքին Գետաշենի, Լոռու մարզի Անտառաշենի, Շիրակի մարզի Լուսակերտի, Հովտաշենի, Տավուշի մարզի Սարի գյուղի, Լուսահովտի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, Արագածոտնի մարզի Կարմրաշենի, Մեծաձորի, Արարատի մարզի Հովտաշենի, Նոր Կյանքի, Զանգակատան, Լուսաշողի, Արմավիրի մարզի Վաղարշապատի, Նորակերտի, Հայթաղի, Արմավիրի (քաղաք), Դալարիկի, Խանջյանի, Գեղարքունիքի մարզի Սարուխանի, Երանոսի, Վերին Գետաշենի, Լոռու մարզի Սարահարթի, Վահագնի, Ձորագյուղի, Կոտայքի մարզի Հրազդանի, Սոլակի, Արզնիի, Գեղաշենի, Մրգաշենի, Սյունիքի մարզի Կապանի, Տավուշի մարզի Բերքաբերի համայնքների 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 243,940.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 3,767.2 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 143,1 հազ. դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով` 3,624.1 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ծանուցման ծախսերի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 1 հավելվածի:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1104-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱԿԵՐՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՐՈՒԽԱՆԻ, ԵՐԱՆՈՍԻ ԵՎ ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՇԵՆԻ ԵՎ ԱՐԶՆԻԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻԿԻ, ՆՈՐԱԿԵՐՏԻ, ՀԱՅԹԱՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.__________________________________________________________________.

|NN |                  Ծախսերը                          |Գումարը   |

|ը/կ|                                                   | (դրամ)   |

|___|___________________________________________________|__________|

|1. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                   |   143.130|

|   |(ընտրողների ցուցակներ, 36700 ընտրող x 3.9 դրամ)    |          |

|___|___________________________________________________|__________|

|2. |Կապի ծառայություններ                               | 3.624.125|

|   |(ընտրողների ծանուցագրեր, 36700 ընտրող x 98.75 դրամ)|          |

|___|___________________________________________________|__________|

|   |Ընդամենը                                           | 3.767.255|

.__________________________________________________________________.

 

________________________________

ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2018
N 1104-Ն
Որոշում