Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

17 սեպտեմբերի 2018 թվականի N 501-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի հունիսի 7-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը, վկայականի և կնիքի միասնական նմուշները հաստատելու մասին» N 80-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Հրամանի նախաբանում «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով,

i

2) Հրամանի N 3 Հավելվածով հաստատված վկայականի նմուշում «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ» բառերով, իսկ «ՍԼՈՒԺԲԱ ՊՐԻՆՈՒԴԻՏԵԼՆՕԳՕ ԻՍՊՕԼՆԵՆԻԱ ՍՈՒԴԵԲՆԻԽ ԱԿՏՈՎ» բառերը «ՍԼՈՒԺԲԱ ՕԲԵՍՊԵՉԵՆԻԱ ՊՐԻՆՈՒԴԻՏԵԼՆՕԳՕ ԻՍՊՕԼՆԵՆԻԱ» բառերով,

3) Հրամանի N 4 Հավելվածով հաստատված կնիքի միասնական նմուշում, ինչպես նաև N 4 Հավելվածի երկրորդ պարբերության (նմուշի նկարագրության մասում) «ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
17.09.2018
N 501-Ն
Հրաման