Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254 ...

 

 

040.1045.011018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1045-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) 1-ին կետը «պրոֆիլակտիկայի ավագ տեսուչի,» բառերից հետո լրացնել «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի,» բառերով.

i

2) 17-րդ կետը «բաժանմունքի պետին» բառերից հետո լրացնել «և նրա տեղակալին» բառերով.

i

3) 22-րդ կետը «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալի» բառերով.

i

4) 23-րդ կետի 3-րդ ենթակետում «քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության» բառերով.

5) 24-րդ կետի 20-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

6) 25-րդ կետի 5-րդ ենթակետը «անչափահասների գործերով» բառերից հետո լրացնել «և ընտանիքում բռնության կանխարգելման» բառերով.

7) 25-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումներին նպաստող պատճառների և պայմանների, ծնողական պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների մասին տեղեկություններ ստանալիս` իրազեկում են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայությանը, իսկ ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալիս անմիջապես զեկուցագիր են ներկայացնում ոստիկանության ստորաբաժանման պետի օպերատիվ գծով տեղակալին:».

i

8) 26-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «ընտանեկան-» և «, որոնք վտանգ են ներկայացնում շրջապատի համար» բառերը.

i

9) 27-րդ կետում «այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումներից» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայությունից» բառերով.

10) 38-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

i

11) 38-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VIII-I-րդ բաժնով.

 

«VIII-I. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

38.1. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը`

1) վարում է ոստիկանության տարածքային բաժնի միասնական հաշվառման մատյանը.

2) համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներին ցուցաբերում է անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն, միջոցներ ձեռնարկում նրանց մասնագիտական պատրաստվածության, կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման, ինչպես նաև գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ.

3) անմիջական հսկողություն է իրականացնում համայնքային ոստիկանության բոլոր ծառայողների ամենօրյա աշխատանքային գործունեության նկատմամբ, ապահովում է համագործակցությունը նրանց միջև, այդ թվում` առավել փորձառու ծառայողների առաջավոր մասնագիտական փորձի փոխանցումը մյուս ծառայողներին.

4) վերլուծում և ամփոփում է համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների աշխատանքները` յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի ու տարվա պարբերականությամբ.

5) բաժանմունքի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ.

6) վերահսկում է պրոֆիլակտիկ գործերի, հսկողական քարտերի և հետախուզական քարտ-կուտակիչների վարման գործընթացը.

7) փոխարինում է բաժանմունքի պետին` նրա բացակայության ընթացքում:

38.2. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի հաստիքի բացակայության դեպքում սույն կարգի 38.1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված գործառույթներն իրականացնում է համայնքային ոստիկանության բաժանմունքի պետը, իսկ 5-7-րդ ենթակետերով սահմանված գործառույթները` պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը:».

12) 39-րդ կետում`

i

ա. 1-3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) համակարգում է հաշվառման մեջ գտնվող անձանց հետ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից կատարվող աշխատանքները:»,

գ. 6-րդ և 7-րդ ենթակետերում «քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.2018
N 1045-Ն
Որոշում