040.0880.130818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2018 թվականի N 880-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
i
«գ) կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 3 հավելվածի:».
i
2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակահարմարության դեպքում կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզավորման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
1.2. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 3 հավելվածի 1-ին գլխում ներկայացված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները պարտադիր ապահովվում են կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից քրեակատարողական հիմնարկներում ծավալվող գործունեության շրջանակներում.
2) սույն որոշման N 3 հավելվածի 2-րդ գլխում ներկայացված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները պարտադիր ապահովվում են կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից դրանց գործունեության հիմնական վայրում:».
3) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի.
i
4) որոշման N 2 հավելվածի «N 2 հավելվածի պարզաբանում» բաժինը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների տեղակայվածությունը, մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, իսկ Երևան քաղաքում` 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, առանձնացվում է առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի օգոստոսի 15-ից` բացառությամբ`
1) սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակումից`
ա. մեկ տարի հետո Երևան քաղաքի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար,
բ. երկու տարի հետո մարզերի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված բուժաշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայության մասին նորմերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի օգոստոսի 15-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 9-ի
N 880-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2002 թվականի դեկտեմբերի 5-ի
N 1936-Ն որոշման
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. |
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ` ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ |
1. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) տոնոմետր.
2) կոմբինացված ստետոֆոնենդոսկոպ.
3) ֆոնենդոսկոպ.
4) էլեկտրասրտագիր (միականալ).
5) օտոսկոպ.
6) օֆթալմոսկոպ.
7) գլյուկոմետր.
8) շիրմա.
9) սեղան` բժշկական գործիքների համար.
10) բակտերիցիդ լամպ.
11) հասակաչափ (մեծահասակի).
12) կշեռք (մեծահասակի).
13) կանգնակ ներերակային ներարկումների համար.
14) ականջի զննման գործիքներ (մեծերի).
15) քթի զննման գործիքներ (մեծերի).
16) ներարկիչ` ականջի ոռոգման համար (ժանեի ներարկիչ).
17) նյարդաբանի մրճիկ.
18) անատոմիական ունելի.
19) մեկանգամյա օգտագործման շպատելներ.
20) լեզվաբռնիչ.
21) ջերմաչափեր.
22) միանվագ օգտագործման բաժակներ` դեղերի ընդունման համար.
23) վիրաբուժական փոքր հավաքածու.
24) կաթետերներ` մեզի բացթողման համար (փափուկ և կոշտ).
25) սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար.
26) աթոռներ` բժշկի, բուժքրոջ և պացիենտների համար.
27) բժշկական զննման թախտ.
28) պահարան` գործիքների համար.
29) պահարան` անթափանց, չհրկիզվող.
30) գրադարակներ.
31) անհետաձգելի բուժօգնության պահարան.
32) սառնարան պատվաստանյութերի և բժշկական նշանակության այլ ապրանքների պահպանման համար.
33) պատգարակ.
34) հանդերձապահարան.
35) ջրի թորման սարք.
36) տաք օդով չորացնող ապարատ.
37) ավտոկլավ.
38) բակտերիոցիդ լամպ.
39) մեկանգամյա օգտագործման ներարկիչներ.
40) արյան փոխներարկման սիստեմաներ.
41) արյան փոխներարկման կանգնակ.
42) գլյուկոմետր` արյան մեջ շաքարը շտապ որոշելու համար.
43) գլյուկոմետրի շերտիկներ (ստրիպներ).
44) թանզիֆե դիմակներ:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
2. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) փոքր վիրաբուժական վիրահատությունների գործիքների հավաքածու (թեփուներ, մկրատներ, լանցետներ, ունելիներ, վիրաբուժական ասեղնաբռնիչ, կարելու նյութ).
2) վիրակապական գործիքների հավաքածու.
3) կորնցանգ.
4) արյունահոսությունը կանգնեցնող սեղմիչներ.
5) գիպսե վիրակապ դնելու համար նախատեսված գործիքներ.
6) բեկակալների հավաքածու.
7) ռետինե ձգալարան.
8) տրանսպորտային բեկակալներ.
9) տրախեոստոմիայի հավաքածու.
10) պլևրալ պունկցիայի և դրենավորման հավաքածու.
11) միզապարկի կաթետերներ.
12) ատրավմատիկ կարանյութեր.
13) շարժական ռենտգեն ապարատ.
14) բակտերիցիդ լամպ.
15) անհետաձգելի բուժօգնության պահարան.
16) վիրակապական սեղան.
17) վիրաբուժական սեղան.
18) ունիվերսալ վիրահատական սեղան.
19) բիքսեր` տարբեր չափերի.
20) մանիպուլյացիոն ապակե սեղան.
21) վիրաբուժական գործիքների սեղան.
22) վիրակապական գործիքների սեղան.
23) բժշկական ապակե պահարան.
24) գործիքների պահարան.
25) սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար.
26) աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար.
27) պատգարակ.
28) հանդերձապահարան:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
3. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) ջերմաչափ.
2) տոնոմետր.
3) ֆոնենդոսկոպ.
4) կշեռք.
5) հասակաչափ.
6) կոնքաչափ.
7) միանվագ օգտագործման տակաշորեր.
8) ավտոկլավ, ախտահանիչ սարքեր.
9) հայելիներ, բարձիչներ` տարբեր չափերի.
10) ֆոլկմանի գդալ.
11) էմալապատ ամանեղեն` գործիքների ախտահանման համար.
12) ունելիներ.
13) մետաղական կատետրներ` կանացի.
14) կորցանգ` ուղիղ.
15) կորցանգ` ոլորված.
16) վիրահատական մկրատ.
17) թմբուկ` գործիքների ախտահանման համար.
18) թմբուկ` թանզիֆների, նյութերի ախտահանման համար.
19) սպիրտայրոց.
20) ձեռնոցներ.
21) ներարկիչներ.
22) բժշկական լարան.
23) թեփուրներ.
24) շարժական էլեկտրալամպ` ռեֆլեկտոր.
25) առարկայական ապակիներ.
26) փորձանոթներ.
27) շտատիվ` փորձանոթների համար.
28) լվացող փոշի, 33% պերհիդրոլ.
29) ախտահանող նյութեր (քլորամին, քլորհեքսիդին).
30) գինեկոլոգիական սեղան.
31) գինեկոլոգիական բազկաթոռ.
32) բժշկական թախտ.
33) գրասեղան (բժշկի և բուժքրոջ).
34) աթոռներ.
35) բժշկական պահարան (դեղերի, բժշկական նշանակության ապրանքների համար).
36) սեղանիկ` գործիքների համար.
37) շիրմա.
38) լվացարան` հոսող ջրով.
39) տակդիր` տաշտակի համար.
40) մանկաբարձական գործիքների հավաքածու.
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1) բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) բազմաֆունկցիոնալ ստոմատոլոգիական համասարք.
2) մեխանիկական (անկյունային և ուղիղ) և տուրբինային ծայրակալներ համասարքի համար.
3) ստոմատոլոգիական դիաթերմոկոագուլյատոր.
4) ատամի արմատախողովակների երկարությունը որոշող սարք (ապեքս-լոկատոր).
5) ստոմատոլոգիական նեգատասկոպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում).
6) ատամնանստվածքների հեռացման համար նախատեսված սարք (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում).
7) լուսապոլիմերիզացնող լամպ (կարող է ներառված լինել նաև համասարքի կազմում).
8) ատամնանստվածքների մեխանիկական հեռացման համար նախատեսված գործիքների հավաքածու.
9) արմատախողովակների մեխանիկական մշակման համար նախատեսված գործիքների հավաքածու (էնդոդոնթիա).
10) ստոմատոլոգիական գործիքների հավաքածու.
11) բոռերի, ֆրեզների, քարերի, սկավառակների հավաքածու.
12) վերին և ստորին ծնոտների ատամների հեռացման համար նախատեսված աքցանների և ամբարձիչների հավաքածու.
13) վիրաբուժական ստոմատոլոգիական գործիքների հավաքածու.
14) մանրէասպան լամպ կամ օդը վարակազերծող այլ միջոցներ` համաձայն իրենց ուղեկցող հրահանգի:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկ-ստոմատոլոգ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
5. ՑԵՐԵԿԱՅԻՆ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) մահճակալներ` ոչ պակաս, քան 2.
2) շտատիվներ.
3) բժշկական պահարան.
4) աթոռներ` բուժքրոջ և պացիենտների համար:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
6. ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ (ԳՈՐԾԻՔՆԵՐԸ)
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) վիրակապական նյութերի ստերիլիզատոր.
2) բիքսեր.
3) գործիքների մատուցարան.
4) բժշկական լարան.
5) աքցան` հյուսվածքային.
6) ասեղնաբռնիչ.
7) ասեղներ.
8) վիրակապական թելեր.
9) սկալպելի բռնակ.
10) զոնդ.
11) մկրատներ` վիրաբուժական.
12) ունելիներ.
13) մկրատ.
14) սկալպել.
15) ստերիլ բինտ.
16) հիգրոսկոպիկ բամբակ:
7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին սույն որոշմամբ չնախատեսված արտահիվանդանոցային նեղ մասնագիտական բժշկական օգնությունն ու սպասարկումը տրամադրվում է լիցենզավորված այլ բժշկական կազմակերպությունների կողմից` պայմանագրային հիմունքներով: Այս դեպքերում քրեակատարողական հիմնարկը պարտավոր է ապահովել պացիենտների անվտանգ տեղափոխումն այլ լիցենզավորված բժշկական կազմակերպություններ` անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման համար:
2. Կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով քրեակատարողական հիմնարկում կազմակերպվում է բուժքույրական գիշերային հերթապահություն:
3. Գինեկոլոգիական կաբինետը ծավալվում է միայն այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ պահվում են դատապարտված և կալանավորված կանայք: Կաբինետը կարող է ծավալվել ընդհանուր պրակտիկայի բժշկի կաբինետի համար նախատեսված միևնույն տարածքում` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների պահպանմամբ:
4. Մասնագիտական կաբինետներում վարվում է պացիենտների հաշվառում: Բժշկական վիճակագրությունը և մատենավարումը համատեղությամբ կարող է կատարել բժիշկներից կամ բուժքույրերից մեկը` մասնագիտական կաբինետներից մեկում: Վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Վիրաբուժական կաբինետը կարող է ծավալվել ընդհանուր պրակտիկայի բժշկի կաբինետի հետ համատեղ` միևնույն տարածքում:
6. Սարքերի և բժշկական գործիքների ախտահանումը կատարում է առողջության առաջնային պահպանման կաբինետում` մասնագիտական կաբինետների բուժքույրերից որևէ մեկը` կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով:
7. Քրեակատարողական հիմնարկներում տրամադրվում է արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում, որը տրամադրվում է առողջության առաջնային պահպանման բժշկի կաբինետում` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ բժիշկ-հոգեբույժի կողմից` կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով սահմանված արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների կազմակերպման կարգի համաձայն:
8. Ցերեկային ստացիոնար բաժանմունքում ոչ պակաս, քան 2 մահճակալ ունենալու պահանջը պարտադիր չէ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի համար:
9. Սարքավորումները և բժշկական գործիքները պետք է ունենան «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան փաստաթուղթ:
ԳԼՈՒԽ 2. |
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ |
1. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) էլեկտրասրտագրիչ ապարատ.
2) առաջին բուժօգնության գործիքների հավաքածու.
3) շտատիվ.
4) շինաներ.
5) թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգ կամ թերապևտիկ թթվածնային խտացուցիչ.
6) լվացարան.
7) ջերմաչափ.
8) տոնոմետր.
9) ֆոնենդոսկոպ.
10) սառնարան.
11) բժշկական թախտ.
12) սայլակ.
13) գրասեղան, աթոռներ.
14) բժշկական պահարան:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկներ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատողներ` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) զարկերակային ճնշաչափ (տոնոմետր).
2) բակտերիցիդ ճառագայթիչ.
3) բազմալիքային էլեկտրասրտագրության սարք.
4) սպիրոմետր.
5) սպիրոգրաֆ.
6) պուլմոնոտախոմետր.
7) գաստրոսկոպ.
8) կոլոնոսկոպ.
9) սոնոգրաֆ.
10) գլյուկոմետր.
11) զոնդեր` տարբեր տրամաչափերի (ստամոքսահյութի և դուոդենալ հյութի հետազոտության համար).
12) թթվածնային բալոն.
13) թթվածնային բարձիկ.
14) անատոմիական պինցետ.
15) ստետոֆոնենդոսկոպ.
16) մետաղական և փայտյա շպատելներ.
17) մեկանգամյա օգտագործման ներարկիչներ.
18) ծնոտաբացիչ.
19) ապակե տարաներ ջերմաչափերի և շպատելների համար.
20) չափիչ ժապավեններ.
21) բժշկական ջերմաչափ.
22) մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ.
23) դիմակներ.
24) սեղմալար (ժգուտ).
25) հոգնայի պարագաներ, այդ թվում` սիֆոնային.
26) հիվանդի սայլակներ.
27) մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ).
28) ապակյա սեղանիկներ.
29) դեղերի պահարաններ.
30) բժշկական պահարաններ.
31) բժշկական թախտեր.
32) հանդերձապահարաններ.
33) ճաշասեղաններ.
34) տումբաներ.
35) սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար.
36) աթոռներ:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
3. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) արյան ճնշումը չափող գործիք.
2) բժշկական կշեռքներ.
3) արհեստական կերակրման զոնդ (ռեզինից).
4) ասեղ` ողնուղեղային պունկցիայի համար.
5) բերանլայնիչ.
6) կոմբինացված ստետոֆոնենդոսկոպ.
7) նևրոլոգիական մուրճիկ.
8) լեզվաբռնիչ.
9) ռեզինե ջեռակ.
10) սիֆոնային հոգնայի հարմարանք.
11) թթվածնի բարձ` էբոնիտային բերանակալով.
12) մետաղյա պահարան.
13) արյան փոխներարկման շտատիվ.
14) հիվանդի սայլակներ.
15) մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ).
16) ապակյա սեղանիկներ.
17) բժշկական պահարաններ.
18) բժշկական զննման թախտեր.
19) հանդերձապահարաններ.
20) ճաշասեղաններ.
21) հարմահճակալային սեղանիկներ.
22) սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար.
23) աթոռներ` բժիշկների և բուժքույրերի համար:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
4. ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) հակացավային նեյրոխթանիչ սարք.
2) հակացավային էլեկտրախթանիչ սարք.
3) էլեկտրաքնի սարք.
4) լեզվաբռնիչ.
5) տոնոմետր.
6) ֆոնենդոսկոպ.
7) գլյուկոմետր.
8) ջերմաչափ.
9) թթվածնի բարձ.
10) շտատիվ.
11) հիվանդի սայլակներ.
12) մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ).
13) ապակյա սեղանիկներ.
14) դեղորայքի պահարաններ.
15) բժշկական պահարաններ.
16) բժշկական թախտեր.
17) հանդերձապահարաններ.
18) ճաշասեղաններ.
19) տումբաներ.
20) սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար.
21) աթոռներ:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
5. ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) ինհալյատորներ.
2) արյան ճնշման չափման գործիքներ.
3) նեգատոսկոպ.
4) ստետոսկոպ.
5) թթվածնային սարք.
6) արյան փոխներարկման շտատիվ.
7) արտածծիչ.
8) բժշկական կշեռք.
9) թթվածնի բարձ.
10) բժշկական հենակներ.
11) բիքսեր.
12) հիվանդի սայլակներ.
13) մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ).
14) ապակե սեղանիկներ.
15) դեղորայքի պահարաններ.
16) բժշկական պահարաններ.
17) բժշկական թախտեր.
18) հանդերձապահարաններ.
19) ճաշասեղաններ.
20) տումբաներ.
21) սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար.
22) աթոռներ:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
6. ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) կշեռք` բժշկական.
2) արտածծիչներ` վիրաբուժական.
3) ինհալյատոր` գոլորշային.
4) լամպեր կվարցային.
5) ռեկտոռոմանոսկոպ.
6) մկրատ.
7) մազ կտրելու մեքենա.
8) շպատելներ և լատոկներ.
9) ստերիլ սպիտակեղենի բիքսեր.
10) ստերիլիզատոր` էլեկտրական.
11) ստամոքսի լվացման զոնդեր և ձագար.
12) էսմարխի գավաթ.
13) սառցապարկ և ջերմապարկ.
14) մեզի կաթետեր.
15) աղիների լվացման կաթետեր.
16) Ժաննեի ներարկիչ.
17) ստամոքսի և աղիների լվացման զոնդեր.
18) մեկանգամյա օգտագործման ներարկիչներ և ներերակային սիստեմաներ.
19) շտատիվ` ներերակային կաթիլային սրսկման համար.
20) սառնարան.
21) լվացարան` ախտահանման լուծույթով.
22) ջերմաչափ.
23) հիվանդի սայլակներ.
24) մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ).
25) ապակե սեղանիկներ.
26) դեղորայքի պահարաններ.
27) բժշկական պահարաններ.
28) բժշկական թախտեր.
29) հանդերձապահարաններ.
30) ճաշասեղան.
31) տումբաներ.
32) սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար.
33) աթոռներ:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
7. ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԲԱԺԻՆԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) ավտոկլավ.
2) չորացնող պահարան.
3) ջրի թորման ապարատ.
4) բակտերիոցիդ.
5) հոսող ջրի պարտադիր առկայություն.
6) բժշկական սեղաններ.
7) բժշկական պահարաններ.
8) սեղաններ.
9) աթոռներ.
10) կաթսաներ.
11) էլեկտրական տաքացուցիչ:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ.
2) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
8. ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՏԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) տոնոմետր.
2) ֆոնենդոսկոպ.
3) ջերմաչափ.
4) բարձիկ.
5) շտատիվ.
6) առաջին օգնության դեղորայքի հավաքածու.
7) հակաշոկային դեղորայքի հավաքածու.
8) թթվածնի բարձ.
9) բակտերիոցիդ լամպ.
10) բժշկական թախտ.
11) բժշկական պահարան` առաջին օգնության դեղորայքի համար.
12) բժշկական պահարան` հակաշոկային դեղորայքի համար.
13) մոմլաթ` թախտի համար.
14) սեղան` բուժքրոջ համար:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1) միջին բուժաշխատող` համապատասխան կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ:
9. ՀԵՐԹԱՊԱՀ ԲՈՒԺՔՐՈՋ ԿԵՏԸ
ԿԱՀՈՒՅՔԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
1) առաջին օգնության դեղերի հավաքածու.
2) տոնոմետր.
3) ֆոնենդոսկոպ.
4) բժշկական պահարան.
5) դեղերի պահարան.
6) բժշկական թախտ.
7) ներքին և արտաքին կապ (հեռախոս).
8) սեղան:
10. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՏԵՆԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՀՈՒՅՔԸ
1) պահարաններ` անթափանց, չհրկիզվող.
2) գրադարակներ.
3) աշխատանքային սեղան.
4) աթոռներ:
11. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1) հերթապահ բուժքրոջ կետը ծավալվում է բոլոր մասնագիտական բաժանմունքներում.
2) բոլոր մասնագիտական բաժանմունքներում ծավալվում է շուրջօրյա հերթապահություն.
3) մասնագիտական բաժանմունքներում վարվում է պացիենտների հաշվառում: Բժշկական վիճակագրությունը և մատենավարումը համատեղությամբ կարող է կատարել բժիշկներից կամ բուժքույրերից մեկը: Վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) բժշկական կազմակերպությունը պետք է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնի վիճակագրական հաշվետվություն.
5) յուրաքանչյուր մասնագիտական բաժանմունքի ղեկավարումն իրականացնում է մասնագիտությամբ բժիշկ, ով ունի համապատասխան մասնագիտացում և որակավորում.
6) ընդհանուր միջին բուժանձնակազմի ղեկավարումն իրականացվում է գլխավոր բուժքրոջ կողմից, իսկ առանձին մասնագիտական բաժանմունքներում` բաժանմունքի ավագ բուժքրոջ կողմից.
7) հիվանդանոցային մահճակալները տեղաբաշխվում են հետևյալ բաժանմունքներում և քանակով`
ա. ընդհանուր թերապևտիկ բաժանմունք` առնվազն 10 մահճակալ,
բ. ինֆեկցիոն բաժանմունք` առնվազն 10 մահճակալ,
գ. հոգեբուժական բաժանմունք` առնվազն 10 մահճակալ,
դ. հակատուբերկուլյոզային բաժանմունք` առնվազն 10 մահճակալ,
ե. նարկոլոգիական բաժանմունք` 10 մահճակալ.
8) սարքերը, սարքավորումները և բժշկական գործիքները պետք է ունենան «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան փաստաթուղթ.
9) լաբորատոր-ախտորոշիչ և ճառագայթային ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կարող են տրամադրվել պայմանագրային հիմունքներով` համապատասխան բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից.
10) կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպություններն ապահովում են Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների պահպանումը և հսկողությունը:»: