Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 469-Ն ...

 

 

040.0495.270418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2018 թվականի N 495-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 469-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N 469-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

2) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշման հավելվածն օտարերկրյա պետություններում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 26-ի

N 495-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 14-ի

N 469-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Քաղաքացիական կացության ակտի գրանցման հիման վրա դիմողին տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական (այսուհետ` պետական գրանցման վկայական)` համաձայն N 1 ձևի:

2. Պետական գրանցման վկայականը պատրաստվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելիս` ինքնաշխատ:

3. Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների կողմից պետական գրանցման վկայականը պատրաստվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին համակցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով:

4. Պետական գրանցման վկայականի ձևաթղթի վերևի մասի կենտրոնում զետեղվում են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ լրացման ենթակա տողերը արտատպվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

5. Պետական գրանցման վկայականը տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող կամ վկայականի կրկնօրինակը տրամադրող մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

6. Պետական գրանցման վկայականի վրա ներքևի մասում զետեղվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող պետական վկայականի սերիան և համարը, ինչպես նաև իսկության ստուգման համար նախատեսված հատուկ համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը:

7. Պետական գրանցման վկայականի իսկության ստուգումը կարող է կատարվել սույն կարգի 6-րդ կետով ամրագրված հատուկ համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

8. Սխալ լրացված պետական գրանցման վկայականները պահվում են տվյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող կամ վկայականի կրկնօրինակը տրամադրող մարմնում և ենթակա են սահմանված կարգով ոչնչացման:

 

Ձև N 1

 

.__________________________________.

|                                  |

|             Զինանշան             |

|                                  |

|                                  |

|         ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ         |

|                                  |

|                                  |

|                                  |

|                                  |

|                                  |

|                                  |

|                                  |

|                                  |

|                                  |

|                                  |

|                                  |

.__________________________________.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2018
N 495-Ն
Որոշում