Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 10 ...

 

 

040.0058.250118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2018 թվականի N 58-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1725-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1043-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1725-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

 

2) որոշման նախաբանում`

i

ա. «9-րդ մասով» բառերը փոխարինել «2-րդ մասով» բառերով,

բ. «Ղեկավարվելով» բառից հետո որոշման նախաբանը լրացնել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված Փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով» բառերով.

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սահմանել օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:».

4) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ԿԱՐԳ

 

ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ».

 

5) որոշման հավելվածի 1-ին կետում «9-րդ» թիվը փոխարինել «2-րդ» թվով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2018
N 58-Ն
Որոշում