040.1674.221217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1674-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման վերնագրից և 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «տարածքային կառավարման և» բառերը.
i
2) որոշման նախաբանում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի» բառերով.
i
3) որոշման N 1 հավելվածի N 7 չափաքանակի «Ծանոթագրություններ.» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.
«7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար սույն չափաքանակում նախատեսված`
1) համազգեստի պարագաներ, վերնաշապիկ` երկարաթև, փողկապ, կոշիկ` կարճաճիտ, քրոմե, մարզակոշիկներ, հողաթափ` զորանոցային, հանդերձանք հատկացվում են 3 տարի ժամկետով.
2) կոստյում` ձմեռային, դաշտային, հատկացվում է 2 լրակազմ և 3 տարի ժամկետով.
3) ներքնաշոր` տաք, հատկացվում է 3 լրակազմ և 3 տարի ժամկետով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ