Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն Ո ...

 

 

040.0992.180817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 992-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակը, պատվովճարը, ամենամսյա պարգևավճարը, ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, վնասի փոխհատուցման գումարները (այսուհետ` կենսաթոշակ), մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարները վճարելուն առնչվող հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»,

բ. 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «կենսաթոշակառուի» բառը,

i

գ. 2-րդ կետի 5-րդ ենթակետում «, Հայաստանի Հանրապետության դատախազության» բառերը փոխարինել «(այսուհետ` համապատասխան մարմին)» բառերով,

i

դ. 31-րդ կետում «այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ հաշվառված է եղել կենսաթոշակառուն:» բառերը փոխարինել «ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում: Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա շահառուն դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածի 2.3.5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.3.5. մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը պատվիրատուին տրամադրել այն կենսաթոշակառուների ցուցակը, ովքեր տվյալ ամսվա ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ստորագրել են հայտարարություն: Ընդ որում, կենսաթոշակառուի կողմից հայտարարություն ստորագրել է համարվում նաև անձամբ կատարողի մոտ ներկայանալով` որևէ փաստաթուղթ ստորագրելը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.08.2017
N 992-Ն
Որոշում