Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168- ...

01.06.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.02.2017  -ից մինչեւ   01.06.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 04.05.17 թիվ 526-Ն որոշում)

i

040.0104.100217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2017 թվականի N 104-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «որտեղ պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն է» բառերը փոխարինել «որտեղ պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձն է» բառերով.

i

2) 20-րդ կետի 1-ին ենթակետը «պաշտպանության նախարարության» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «իրականացվում են պաշտպանության» բառերից հետո` «և ազգային անվտանգության» բառերով.

i

3) ուժը կորցրած ճանաչել 35-րդ կետի 1-ին ենթակետի «է», 2-րդ ենթակետի «բ» պարբերությունները և 36-րդ կետի 16-րդ ենթակետը.

4) 35-րդ կետի 2-րդ ենթակետում «ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ» բառերը փոխարինել «արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ» բառերով.

i

5) 35-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.1-ին կետով.

«35.1. Հայտը փաստաթղթային ձևով ներկայացվելու դեպքում, սույն կարգի 35-րդ կետով սահմանված պահանջներից բացի, հրավերով նախատեսվում է նաև, որ մասնակցի կազմած` հրավերով նախատեսված փաստաթղթերը կնքված լինելու պահանջը պարտադիր չէ:».

i

6) 65-րդ կետի 3-րդ ենթակետում «ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի պատճենը, իսկ դրա պատշաճ կատարումը գնահատելու համար`» բառերը փոխարինել «ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (պայմանագրերի) և դրա հաշիվ-ապրանքագրերի պատճենները, իսկ այդ պայմանագրի պատշաճ կատարումը գնահատելու համար`» բառերով.

i

7) 67-րդ կետի 1-ին ենթակետում «մասնակիցն» բառը փոխարինել «մասնակիցը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի,» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «կամ մասնակիցը ֆիզիկական անձ է» բառերը` «կամ մասնակիցն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է» բառերով.

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XIV.1 բաժնով.

 

i

«XIV.1. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

91.1. Պետության կարիքների համար կենտրոնացված կարգով գնման գործընթացի կազմակերպման ժամանակ գործում են սույն կարգի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջները` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`

1) կենտրոնացված կարգով գնման գործընթացները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից լիազորված պետական հիմնարկը կամ իրավաբանական անձը (այսուհետ` մարմին)` շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու համար սահմանված ընթացակարգով` էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով.

2) կենտրոնացված կարգով գնվելիք ապրանքների և ծառայությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցանկում ներառված ապրանքի կամ ծառայության ձեռքբերման ընթացակարգը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ գնման առարկայի ձեռքբերման չափաբաժինների բաժանման կարգը և պայմանները սահմանված լինելու դեպքում: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգով նախատեսված պայմանների կիրառման, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պահանջներից տարբերվող պայմաններ.

4) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված պայմանները սահմանվելու օրվանից հաշված 35 աշխատանքային օրվա ընթացքում մարմնի ղեկավարը`

ա. հաստատում է կենտրոնացված կարգով ձեռքբերման ենթակա գնման առարկայի տեխնիկական բնութագրերը և մատակարարման պայմաններն ու ժամկետները` դրանք նախապես համաձայնեցնելով հանրապետական գործադիր բոլոր մարմինների հետ,

բ. յուրաքանչյուր գնման առարկայի ձեռքբերման համար կազմակերպվող գնման ընթացակարգի համար ձևավորում է գնահատող հանձնաժողով: Ընդ որում, գնահատող հանձնաժողովներում ընդգրկվում են ներկայացուցիչներ սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված այն հինգ պատվիրատուներից, որոնց կարիքները բավարարելու համար տվյալ գնման առարկայի, իսկ ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում` գնման առարկայի նմանատիպ խմբում ներառված ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերումը, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, ընթացակարգը հայտարարվելու տարվա համար հաստատված գնումների պլանի համաձայն ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ, իսկ գնումները համակարգողի (քարտուղարի) լիազորությունն իրականացվում է մարմնի աշխատողների կողմից.

5) առաջին անգամ կենտրոնացված կարգով կնքվող գլխավոր պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է վեց ամիս, իսկ հաջորդող պայմանագրերի գործողության ժամկետը` մեկ տարի.

6) հրավերի տեքստը հաստատելիս` գնահատող հանձնաժողովը հաշվի է առնում այն հանգամանքը, որ ընտրված մասնակցի հետ կնքվող գլխավոր պայմանագրում պետք է նախատեսվեն նաև հետևյալ պայմանները`

ա. գլխավոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված մինչև դրա գործողության վեցերորդ ամիսը լրանալը սույն կարգով սահմանված պահանջներով կազմակերպվում է գնման նոր ընթացակարգ: Եթե այդ ընթացակարգի արդյունքում սահմանված կարգով ձևավորված նվազագույն միավոր գինը տվյալ ապրանքի կամ ծառայության մասով ցածր է պայմանագրով սահմանված գնից, ապա մարմինը նոր ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցի հետ գլխավոր պայմանագիրը կնքելուն հաջորդող աշխատանքային օրն այդ մասով նախկինում գլխավոր պայմանագիր կնքած անձին ներկայացնում է նոր կնքված պայմանագրով սահմանված գնից ցածր գնով մատակարարումներ կամ ծառայություններ մատուցելու վերաբերյալ առաջարկություն: Ընդ որում, մարմնի առաջարկությունը, ներառյալ կնքվելիք պայմանագրի փոփոխության նախագիծը ներկայացնում է` դրանք վերջինիս էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով, նույն օրը այդ փաստաթղթերը հրապարակելով նաև տեղեկագրում: Եթե գլխավոր պայմանագիր կնքած անձը սույն պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում և պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի փոփոխությունը, ապա այդ մասով մարմինը միակողմանիորեն լուծում է կնքված գլխավոր պայմանագիրը` առանց պայմանագրի կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման,

բ. գլխավոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված մինչև դրա գործողության վեցերորդ ամիսը լրանալը կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք նոր պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի, դրանով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման նախատեսելով մարմնի կողմից պայմանագրի կողմին ծանուցման հանգամանքը: Ընդ որում, սույն պարբերության մեջ նախատեսված պայմանագիրը կնքվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում մարմինը հրապարակում է տեղեկագրում` նշելով այն ուժի մեջ մտած չլինելու պայմանը,

գ. գնորդի իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է գլխավոր պայմանագրի հիման վրա կնքվող համաձայնագրով սահմանված պատվիրատուն, բացառությամբ դատական կարգով վեճերի լուծման և պայմանագրի կատարման (կանխավճարի) ապահովման գանձման գործառույթի, որն իրականացնում է մարմինը: Ընդ որում, եթե գլխավոր պայմանագրի գործողության ընթացքում այն կնքած անձն օրենքով սահմանված կարգով ներառվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, ապա գլխավոր պայմանագիրը չի լուծվում և դադարում է դրանով նախատեսված պայմաններով և (կամ) ժամկետներում,

դ. պայմանագրի կատարման (կանխավճարի) ապահովումը ներկայացվում է յուրաքանչյուր անգամ կնքվող համաձայնագրի հիման վրա,

ե. գլխավոր պայմանագրի հիման վրա համաձայնագիրը կնքվում է մարմնի կողմից` պատվիրատուի կողմից գնում կատարելու գրավոր պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կանխավճար նախատեսվելու դեպքում` տասն աշխատանքային օրվա ընթացքում: Մարմինը սույն պարբերությամբ նախատեսված պահանջն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր պայմանագիրը կնքած անձին ներկայացնում է համաձայնագիր կնքելու և պայմանագրի (կանխավճարի) ապահովում ներկայացնելու պահանջ` կցելով կնքվելիք համաձայնագրի նախագիծը.

7) մասնակիցների, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն այն մասին, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների ծավալը (կամ հանրագումարային ծավալը) գումարային արտահայտությամբ պակաս չէ գնման ընթացակարգն սկսելու տարում տվյալ գնման առարկայի մասով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, հանրապետական գործադիր մարմինների մեջ ամենամեծ ծավալն ունեցող պատվիրատուի գնումների պլանով նախատեսված ընդհանուր գումարի (այսուհետ` ընդհանուր գումար) երեսուն տոկոսից,

բ. առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը, որպես սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (պայմանագրերի) և դրա հաշիվ-ապրանքագրերի պատճենները, իսկ այդ պայմանագրի պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը,

գ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

8) մասնակիցների, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված «Տեխնիկական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին,

բ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

9) մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, իր հայտով ներկայացնում է հայտարարություն այն մասին, որ իր կողմից հայտը ներկայացվելուն նախորդող`

- երեք հաշվետու տարվա համախառն եկամտի հանրագումարը պակաս չէ ընդհանուր գումարից.

- հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չի գերազանցել ակտիվների հաշվեկշռային արժեքը,

բ. եթե մասնակիցը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ եթե մասնակիցն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է, ապա մասնակիցը հայտով միայն հայտարարություն է ներկայացնում պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին,

գ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

10) մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին,

բ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

11) մարմինն ընտրված մասնակցի հետ կնքված գլխավոր պայմանագիրը` այն կնքելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակում է տեղեկագրում.

12) պատվիրատուն սույն կետի 11-րդ ենթակետում նշված պայմանագրի շրջանակներում գնում կատարելու նպատակով մարմին է ներկայացնում գնում կատարելու գրավոր պահանջ` ներկայացնելով նաև մատակարարման պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև` վճարման պայմանները.

13) մարմինը կնքված համաձայնագիրը պատվիրատուին տրամադրում է այն կնքելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը.

14) եթե պայմանագիր կնքած անձը հրաժարվում կամ զրկվում է համաձայնագիր կնքելու իրավունքից, և`

ա. առկա է սույն կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պայմանագիրը, ապա համաձայնագիր կնքելու պահանջ ներկայացվում է տվյալ պայմանագրի կնքած անձին,

բ. առկա չէ սույն կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պայմանագիրը, ապա մարմինը դրա մասին հայտնի դառնալու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը դրա մասին ծանուցում է պատվիրատուին, որը մարմին ներկայացված գնման պահանջով սահմանված ապրանքները կամ ծառայությունները կարող է ձեռք բերել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա` բանակցային ընթացակարգով, պայմանով, որ կնքվելիք պայմանագրով գնման առարկայի գինը չպետք է ավելի լինի գլխավոր պայմանագրով սահմանված գնից:».

i

9) 98-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 98.1-ին կետով.

«98.1. Էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում պայմանագրի կատարման արդյունքի ընդունման հետ կապված` սույն բաժնով սահմանված գործողություններն իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`

1) պայմանագրի կամ դրա մի մասի ընդունման նպատակով պայմանագիր կնքած անձը դրանով սահմանված ժամկետում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով պատվիրատուի ղեկավարին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը, որը` այն ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը նույն համակարգի միջոցով տրամադրում է պատասխանատու ստորաբաժանմանը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտը նախագծած ներկայացուցիչն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին է տրամադրում էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված պայմանագրի կամ դրա մի մասի կատարման վերաբերյալ եզրակացություն.

3) եթե պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտը նախագծած ներկայացուցչի կողմից տրվել է`

ա. դրական եզրակացություն, ապա եզրակացությունն ստանալու օրը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում և էլեկտրոնային համակարգի միջոցով պատվիրատուի ղեկավարին է ուղարկում հանձնման-ընդունման արձանագրությունը և եզրակացությունը, որոնք վերջինս մեկ աշխատանքային օրվա ընթացքում համակարգի միջոցով տրամադրում է պայմանագիր կնքած անձին,

բ. բացասական եզրակացություն, ապա եզրակացությունն ստանալու օրը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը եզրակացությունը և իր կողմից չհաստատված հանձնման-ընդունման արձանագրությունն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով տրամադրում է պատվիրատուի ղեկավարին, որոնք վերջինս մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պայմանագիր կնքած անձին:»:

2. Սահմանել, որ`

1) հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինները, պետության հիմնարկները, պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունները սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով լրացվող 91.1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատվող ցուցակում ներառված ապրանքների ու ծառայությունների գնումներն իրականացնում են սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով սահմանված կարգով.

2) եթե սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պատվիրատուներն ունեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա կնքված պայմանագրեր և սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով նախատեսված գլխավոր պայմանագրերը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող առաջին աշխատանքային օրվա դրությամբ այդ պայմանագրերի հիման վրա չեն կնքել համաձայնագրեր, ապա դրանք կարող են կնքվել, եթե այդ պայմանագրերով նախատեսված ապրանքների կամ ծառայությունների գներն ավելի ցածր են, քան գլխավոր պայմանագրերով նախատեսված գներն են:

3. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` համակարգի և համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար գնումների կատարման ժամանակ առաջնորդվել սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով.

2) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին, համայնքային հիմնարկներին, համայնքային ոչ առևտրային և համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններին` սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով լրացվող 91.1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատվող ցուցակում ներառված ապրանքների ու ծառայությունների գնումներն իրականացնել սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով սահմանված կարգով:

4. Սույն որոշման պահանջները չեն տարածվում որոշումն ուժի մեջ մտնելու պահին սկսած և չավարտված գնման գործարքների վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2017
N 104-Ն
Որոշում