Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165- ...

 

 

040.1383.110117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1383-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման`

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) N 2 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի` վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.

2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը.

3) ունեն միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության փորձ.

4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առնվազն երկու իրականացված ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն.

5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1383-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 19-ի

N 165-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Քաղաքացիական հասարակության չորս ներկայացուցիչ, այդ թվում` մասնավոր հատվածի հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2016
N 1383-Ն
Որոշում