Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն Ո ...

 

 

040.1134.111116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 1134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշման 1-ին կետով հաստատված` նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքի հիման վրա ստեղծված անկախ մարմիններն իրենց կողմից մշակված օրենքների նախագծերի հանրային քննարկումները կազմակերպում և իրականացնում են սույն որոշմամբ սահմանված կարգով:».

2) 7-րդ կետը «ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք)» բառերով.

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ նախագիծ մշակող մարմինը միասնական կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր և իր կայքում տեղադրում է միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովում է կայքի ավտոմատացված միացումը միասնական կայքին:».

4) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ կետերով.

«8.1. Նախագիծ մշակող մարմինը դիմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` միասնական կայքում գրանցվելու համար մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու նպատակով: Մուտքի անունը և գաղտնաբառը տրամադրվում է դիմելուց հետո հնգօրյա ժամկետում:

8.2. Նախագիծ մշակող մարմինը սույն կարգի 8.1-ին կետում նշված դիմումի հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում այն անձի տվյալները` անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից մշակված նախագծի տեղադրումը միասնական կայքում:

8.3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը համակարգում է միասնական կայքի աշխատանքները և իրականացնում է մշտադիտարկում:».

5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ միասնական կայքում կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները` նախապես գրանցվելով` նշելով անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, ցանկության դեպքում` բնակության հասցեն, հեռախոսահամարը: Առաջարկությունները կարող են ներկայացվել կայքում` առցանց լրացման եղանակով: Առաջարկությունները կարող են ուղարկվել նախագիծը մշակող մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին, ինչպես նաև գրավոր ներկայացվել նախագիծը մշակող մարմին:».

6) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով.

«9.1. Սույն կարգի 9-րդ կետում նշված առաջարկություններն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, նախագիծը մշակող մարմնի կողմից հաստատվում են միասնական կայքում երևալու համար` բացառությամբ պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ գրավոր ներկայացված առաջարկությունների, որոնք նախագիծը մշակող մարմնի համապատասխան աշխատողի կողմից պետք է լրացվեն միասնական կայքի ադմինիստրատիվ մասն ապահովող համակարգի համապատասխան բաժնում` ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

9.2. Միասնական կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները նախագիծը մշակող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում:

9.3. Միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը և վերջինիս վերաբերյալ ստացված առաջարկություններն արխիվացվում են նախագիծը մշակող մարմնի արխիվում` նախագիծը միասնական կայքում տեղադրելուց մեկ տարի հետո:».

7) 10-րդ կետը «ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «և միասնական կայքում» բառերով.

8) 14-րդ կետում «նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում» բառերը փոխարինել «միասնական կայքում» բառերով:

2. Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակող պետական կառավարման մարմինները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը` միասնական կայքում գրանցվելու համար մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու նպատակով:

3. Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակող պետական կառավարման մարմինները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում պետք է իրենց պաշտոնական կայքէջում տեղադրեն միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովեն իրենց կայքերի ավտոմատացված միացումը միասնական կայքին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.09.2016
N 1134-Ն
Որոշում