Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵ ...

17.10.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.11.2016  -ից մինչեւ   17.10.2022  -ը:
 

 

010.0146.171016

(Օրենքն ուժը կորցրել է 17.10.2022 թվականից` 14.09.22 ՀՕ-353-Ն օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասը «մաքսային ներկայացուցիչների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանց» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 157-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց` մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

17 հոկտեմբերի 2016 թվականի

ՀՕ-146-Ն

 

 

pin
ՀՀ 28.09.2016
N ՀՕ-146-Ն օրենք